Վերջին տարիներին կտրուկ նվազել է բջջային կապի սակագինը, իսկ բջջային բաժանորդների թիվն ավելացել է շուրջ 3 անգամ` կազմելով ավելի քան 3.8 միլիոն: Այս մասին մարտի 10-ին ՀՀԿ 13-րդ համագումարին հայտարարել է ՀՀ նախագահ և կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը: 

Ըստ նրա, արդեն 2010 թվականին 1 բնակչի հաշվով շարժական կապի բաժանորդների թվով Հայաստանն ԱՊՀ-ում զիջել է միայն Ռուսաստանին, աշխարհի 210 երկրների մեջ զբաղեցրել 43-րդ հորիզոնականը` այդ թվում գերազանցելով իր բոլոր անմիջական հարևաններին: 2007 թվականի 5-ի դիմաց Հայաստանի Հանրապետության բնակչության ինտերնետ հասանելիությունը 2011 թվականին 9 անգամ գերազանցելով 100 մարդու հաշվով դարձել է 45: 

Իսկ 2006 թվականի 5.4 միլիոն դրամից 1 մեգաբիթ-վայրկյան արագությամբ ինտերնետ ծառայության մեծածախ գինը նվազել է մինչև 35.6 հազար դրամի, կամ ավելի քան 150 անգամ - հայտարարել է նախագահը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել