Չինաստանը երբեք չի սկսելու «փոխարժութային պատերազմ», այս մասին այսօր հայտարարեց Չինաստանի վարչապետ Լի Կեցզյանը: Սա չինական պատասխանն է ՌԴ նախագահ Պուծինի առաջարկներին՝ հրաժարվել դոլարներից երկկողմանի առևտրա-տնտեսական և ֆինանսա-բանկային հարաբերություններում: Ռուսական ռուբլու կրկնակի արժեզրկումը և Ռուսաստանի տնտեսական անկումն անիմաստ են դարձնում նման արկածախնդիր նախագծերը: Ծիծաղելի է անգամ քննարկել նման ծրագիր՝ նկատի առնելով, որ ԱՄՆ հանդիսանում է Չինաստանի գլխավոր տնտեսական շուկա, մինչդեռ ՌԴ չի մտնում այդ առևտրային գործընկերության ցուցակի անգամ առաջին տասնյակի մեջ:
Անուղակիորեն այս հայտարարությունը սպառիչ կերպով մեկնաբանում է նաև ՀՀ վարչապետ Հ.Աբրահամյանի պատրաստակամությունը հետևել ՌԴ նախաձեռնությանը՝ հրաժարվելով դոլարներից հօգուտ ռուբլու: Թվում է, որ ՀՀ իշխանությունները որոշել են մինչև վերջ մնալ խորտակվող ՌԴ նավի վրա՝ հակադրվելով ողջ աշխարհին: Եթե Ղրիմի «նախագահի» ընդունելությունը Երևանում կարող է առաջացնել միջազգային պատժամիջոցներ մեր երկրի դեմ, ապա ՌԴ հետ միասին սկսվող փոխարժեքային աճպարարությունն անխուսափելիորեն ներքաշելու է ՀՀ-ը տնտեսական մեկուսացման և սնանկացման ճահիճը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել