Եթե դուք կարող եք սկսել ձեր օրն առանց կոֆեինի, եթե դուք կարող եք միշտ լինել կյանքով լեցուն և ուշադրություն չդարձնել ցավին ու մանրուքներին, եթե դուք կարող եք չգանգատվել ու չձանձրացնել մարդկանց ձեր խնդիրներով:
Եթե դուք կարող եք ուտել միևնույն ուտելիքն ամեն օր և շնորհակալ լինել դրա համար, եթե դուք կարող եք հասկանալ սիրած մարդուն, եթե նա ձեզ չի կարողանում ժամանակ հատկացնել:
Եթե դուք կարող եք անտեսել սիրած մարդու կողմից մեղադրանքներն այն դեպքում, երբ ամեն ինչ վատ է, բայց ոչ ձեր մեղքով, եթե դուք կարող եք հանգիստ վերաբերվել քննադատությանը:
Եթե դուք կարող եք միևնույն կերպ սիրել ձեր և՛ հարուստ, և՛ աղքատ ընկերներին:
Եթե դուք կարող եք ապրել առանց ստի և կեղծիքի, եթե դուք կարող եք պայքարել սթրեսի դեմ առանց դեղամիջոցների:
Եթե կարող եք լիցքաթափվել առանց խմիչքի, եթե կարող եք քնել առանց քնաբերի, եթե դուք կարող եք անկեղծ ասել, որ չունեք որևէ նախապաշարմունք՝ կապված մաշկի գույնի, կրոնական հայացքների և սեքսուալ նախընտրությունների դեմ, ուրեմն դուք հասել եք ձեր շան մակարդակին։
Ուինսթոն Չերչիլ