![]()
Lurer.com–ը գրում է.
Instagram-ը թույլ է տվել հրապարակել 30 վայրկյան տեւողությամբ գովազդային տեսագրություններ, ինչը երկու անգամ գերազանցում է այժմ գոյություն ունեցող լիմիտը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է The Verge հրատարակությունը:
Իր գովազդային պլատֆորմի փոփոխությունների շրջանակներում հավելվածը նաև թույլատրել է գովազդ հրապարակել աղբյուրների ավելի մեծ ցուցակից: Գովազդում նաև թույլ կտան օգտագործել ոչ միայն քառակուսի տեսագրություններ ու ֆոտոներ. Instagram-ն այդ երբեմնի հանգուցային սահմանափակումից հրաժարվել է վերջերս:
Նշվում է, որ սոցցանցը նաև գովազդային տեղեր գնելու հնարավորություն է ընձեռել փոքր բիզնեսի ներկայացուցիչներին և ընդլայնել է գովազդատու երկրների ցուցակը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=198056&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել