Լիվանում և Մալթայում տղամարդը կարող է փախցնել կնոջը, ամուսնանալ նրա հետ և խուսափել առևանգման համար նախատեսված պատժից։
Իսրայելում կինը չի կարող բաժանվել ամուսնուց առանց վերջինիս համաձայնության։
Ռուսաստանում կանանց մինչև հիմա արգելվում է կատարել ծան աշխատանք կամ աշխատել թունավոր գործարաններում։
Սրանք բոլորը գործող օրենքներ են և պահպանվում են, չնայած 20 տարի առաջ 1995 թ-ին Չորրորդ համաշխարհային համաժողովի ընթացքում 189 երկիր ստորագրեց գենդերային հավասարության փաստաթղթի տակ։
Ո՞ր երկրում կարելի է բռնաբարել ամուսնացած կնոջը
Հնդկաստանում ակտիվ քննարկվում էր սեքսուալ բռնության հարցը, երբ ամբողջ աշխարհով տարածվեց 2012 թ.-ին ուսանողուհու խմբակային բռնաբարության և մահվան մասին լուրը։
Բայց 1 տարի անց երկրում այսպիսի օրենք հայտնվեց. «Ցանկացած սեռական հարաբերություն տղամարդու և կնոջ միջև, եթե կինը 15 տարեկանից բարձր է, չի համարվում բռնաբարություն»։ Այսպիսով, երկրում բռնաբարությունը մտցրեցին օրենքի դաշտ։
Նմանատիպ օրենք գործում է Սինգապուրում, որտեղ բռնաբարությունը համարվում է նորմալ երևույթ, եթե աղջիկը 13 տարեկանից բարձր է։ Բահամյան կղզիներում բռնաբարությունը չի համարվում այդպիսին, եթե կողմերն օրենքով ամուսնացած են, և աղջիկն ամենաքիչը 14 տարեկան է։
Ո՞ր երկրում է հնարավոր անպատիժ փախցնել կնոջը։
Մալթայում և Լիբանանում հանցագործությունը դադարում է համարվել այդպիսին, եթե հանցագործն ամուսնանում է զոհի հետ։ Օրինակ, եթե Մալթայում հանցագործը կնոջը փախցնելուց հետո ամուսնանում է նրա հետ, ապա ազատվում է պատասխանատվությունից։ Լիբանանում առևանգումը և բռնաբարությունը դադարում են համարվել այդպիսին կողմերի ամուսնության օրը։
Մինչդեռ երբ ապահարզանը եղել է ամուսնության առաջին 5 տարիների ընթացքում, դատական հետապնդումը կարող է վերսկսվել։
Նման օրենքներ գործում էին նաև Կոստա Ռիկայում, Էթովպիայում, Պերուում և Ուգանդայում, որոնք շրջանառությունից դուրս եկան վերջին տասնամյակի ընթացքում։
Ո՞ր երկրներում է կնոջը ծեծելն օրինական։
Նիգերիայում տղամարդու դաժանությունը, ով դաստիարակում է իր կնոջը, համարվում է օրինական։ Բռնությունը նաև օրինական է, երբ ծնողները կամ ուսուցիչները պատժում են երեխաներին, կամ երբ տան տերը դաստիարակելու նպատակով բռնություն է կիրառում սպասավորների հանդեպ։
Ո՞ր երկրներում է կանանց արգելվում աշխատել
Չինաստանում կանանց արգելվում է աշխատել հանքերում, զբաղվել ծանր աշխատանքով կամ «այնպիսի աշխատանքով, որից կանայք պետք է խուսափեն»։ Մադագասկարում կանայք չեն կարող աշխատել գիշերը, եթե, իհարկե, դա ընտանեկան բիզնես չէ։
Ո՞ր երկրներում է թույլատրվում սպանել կնոջը դավաճանության համար։
Եթե ամուսինը դավաճանության պահին սպանում է կնոջը և սիրեկանին, ապա դա պատժվում է կալանքով։ Բայց օրենքում հստակ գրված չէ, թե ինչքան ժամանակով է կալանավորվում։ Մինչդեռ օրենքն ասում է, որ այդ պատիժն ավելի մեղմ է, քան անզգուշաբար հասցրած մարմնական վնասվածքը, որը դատապարտվում է 3-7 տարի։