Գիտական ֆանտաստիկայի հիմնադիրներից ֆրանսիական դասական Ժյուլ Վեռնի կանխատեսումներից կյանքի են կոչվել ինքնաթիռն ու ուղղաթիռը, հեռուստացույցն ու տեսակապը, ալյումինիում մետաղի օգտագործումն ու տիեզերական թռիչքները և այլն: Սխալ են դուրս եկել մայրցամաքը հյուսիսում և ծովը հարավում, երկրագնդի սառը միջուկը և այլն: Սակայն կա մեկը, որ նույնիսկ չի քննարկվում՝ դա երկրագնդի սնամեջ լինելն է և կյանքը երկրագնդի կենտրոնում, քանի որ համարվում է, որ դա տեսականորեն անհնար է: Բայց զարմանալիորեն Հնդկաստանում և Չինաստանում հավատում են, որ երկրագունդն իսկապես սնամեջ է: Իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում գերմանական սուզանավերի բազմաթիվ այցերն Անտարկտիդա՝ մարդկանցով և սարքավորումներով, և դատարկ վերադարձը Եվրոպա փաստ է: Փաստ է նաև պատերազմից հետո առանձին-առանձին սովետական և ամերիկյան (ադմիրալ Ռիչարդ Բերդսի ղեկավարությամբ) ռազմական արշավախմբերի այցերն այնտեղ և նրանց խայտառակ փախուստը, որից հետո ադմիրալին տեղափոխում են հոգեբուժարան, որքան որ հիշում եմ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել