Ահա թե ինչ է գրել սպանված աղջկա հայրը սոցցանցի իր անձնական էջում.
«Սպանել են դստերս
Բարև ձեզ: Իմ անունը Սերգեյ է, ու 28.08.2015թ.-ին դաժանաբար սպանել են իմ մինուճար դստերը: Նա ընդամենը 16 տարեկան էր: Նրան սպանել է ընկերը, ում հետ նա ընկերություն անելիս է եղել նախկինում: Սպանել է իր տանը՝ Պերվոմայսկի շրջանում գտնվող քոթեջում: Ժամը 14:30-ին ես ու դուստրս գնացել էինք թիվ 23 դպրոց՝ Կալինինյան շրջան, մասնակցեցինք ներկա-բացակային, իսկ ժամը 17:00-ին նա արդեն մահացած էր: Այդ օրը նա չէր պատրաստվում զբոսնել, մենք ընտանիքով ուզում էինք նշել նրա՝ նոր դպրոց տեղափոխվելը, բայց առավոտյան նրան ինչ-որ մեկը զանգահարեց, ու նա ասաց, որ կարճ ժամանակով կգնա զբոսնելու Կալինինի հրապարակ ու 18:00-ին տանը կլինի: 17:00-ին նրա հեռախոսն աշխատում էր, բայց նա չէր պատասխանում, և մենք կարծում ենք, որ նա պարզապես տրանսպորտի մեջ է ու չի հանում հեռախոսը, որպեսզի այն չգողանան:
Արդեն ժամը 18:00-ին նրա հեռախոսն էլ չէր աշխատում: Մենք սկսեցինք անհանգստանալ, թե ուր է նա: Ես գնացի կանգառ, որպեսզի այնտեղ սպասեմ նրան, որովհետև կարծում էինք, որ նրա հեռախոսի մարտկոցը կարող է նստած լինել: 20:00-ին մենք զանգահարեցինք շտապօգնություն, 21:30-ին՝ ոստիկանություն: Ժամը 10:30-ին մեզ մոտ եկավ ոստիկանությունը, և ասացին, որ մեր դստեր դիակը գտել են Պերվոմայսկյան շրջանում, ասացին, որպեսզի սպասենք, որ մեզ այցելի քննչական կոմիտեն: Մենք սպասեցինք մինչև առավոտ, իսկ առավոտյան ինքներս գնացինք դեպքի վայր: Այնտեղ մեզ ասացին, որ մեր դստերն իր տան մեջ սպանել է նրա նախկին ընկերը: 29.08.2015թ.-ին Պերվոմայսկի դատարանի դատավոր Լախինան խափանման միջոց ընտրեց տնային կալանքը՝ համաձայն ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի:
Բոլորը շոկի մեջ էին այս որոշումից: Տղան շատ հարուստ ընտանիքից է, ու մեզ ասացին, որ մեզ համար շատ դժվար կլինի, եթե չդիմենք ԶԼՄ-ներին ու հանրությանը: Նաև մոռացա նշել, որ 17:00-ին աղջիկս արդեն մահացած էր, իսկ 18:12-ին այդ տականքը զանգահարել էր աղջկաս հեռախոսով իր ընկերոջն ու պատմել, թե ինչպես է սպանել: Աղջկաս հեռախոսն արգելափակումից դուրս է գալիս նրա մատնահետքով, նշանակում է, որ այդ սրիկան արդեն սպանված աղջկաս դիակին է մոտեցրել հեռախոսն ու, նրա մատը դնելով էկրանին, հանել է արգելափակումից: Այս ամենը գրելն ահավոր ծանր է ինձ համար, ու ես բոլոր մանրամասները չեմ գրում: Հիմա մենք առավոտից իրիկուն երթևեկում ենք ու խնդրում սրան-նրան, որպեսզի օգնեն մեզ:
Պարզապես մենք շատ ենք վախենում, որ գործը կկարճեն: Թող պատասխան տա օրենքով: Ես հասկանում եմ, որ մեր ցավը ոչ ոք չի հասկանա այնպես, ինչպես մենք ենք դա զգում, հատկապես՝ կինս, բայց խնդրում ենք, որպեսզի մարդիկ թույլ չտան, որ այս ամենը հենց այնպես անցնի, թող լինի հնչեղություն, որպեսզի այս ամենը հայտնի լինի՝ բոլոր սարսափելի մանրամասներով»:
Օլիգարխ հայրիկի ու այլ մանրամասների մասին՝ այստեղ:
Լամուկի հոր անունը Իգոր Կոնյկով է: Նա մետաղների առևտրով է զբաղվում: Որդյակի անունն է Մարկ Կոնյկով:
ԶԼՄ-ներում դեպքերի լուսաբանման վճարված տարբերակը՝ այստեղ:
Մարկի հայրը «НГС.НОВОСТИ»-ին այլ պատմություն է պատմել: Նա համարում է, որ սա իրականում մանրամասն ու վաղուց պլանավորված կրկնակի ինքնասպանության փորձ է եղել: Այս վարկածի օգտին են խոսում երկու հանգամանք. նախ՝ տան բնակիչներից ոչ մեկ չի լսել ճիչեր ու օգնության կանչեր: Երկրորդը՝ նա իր որդուն այդ մռայլ երեկո գտել է իր սենյակում՝ կախված վիճակում: «Այն բանի շնորհիվ, որ ես հանեցի նրան օղակի միջից ու արհեստական շնչառություն տվեցի, նա այսօր ողջ է: Ընդ որում, հարցնում է ինձ. «Իսկ ինչո՞ւ դու ինձ փրկեցիր, ես չեմ ուզում ապրել»: Ու այժմ մենք պարեկություն ենք անում նրա մոտ, որպեսզի նա չկրկնի փորձը, քանի որ դրա բոլոր նախադրյալները կան: Իմաստն այն չէ, որ մենք նրան փորձում ենք մեկուսարանից փրկել: Մեր խնդիրը մեկն է. ինչ-որ կերպ դուրս բերել նրան այս վիճակից ու հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել», - դառնությամբ խոստովանել է տղամարդը:
Հետաքրիքր է, թե ինչպես է այս վարկածի մեջ տեղավորվում աղջկա հեռախոսից արված զանգը սպանությունից մեկ ժամ հետո, էլ չխոսենք այն մասին, թե ինչպես կարելի է ինքնասպանություն գործել՝ ինքդ քեզ 8 անգամ դանակով հարվածելով: Բացի դրանից, ինչպե՞ս կարող էր նա կախված վիճակում դիակի մատին մոտեցնել հեռախոսը, որպեսզի արգելափակումից հաներ այն:
Հարկավոր է հնարավորինս տարածել այս գրառումը, որպեսզի օլիգարխի հղփացած լակոտը կրի իր արժանի պատիժը: