Երևանյան կիսամարաթոնը, որ էդքան թմբկահարվում է, ու որի 10 կմ-անոց վազքատարածքին ես էլ էի պատրաստվում մասնակցել, պարզվում է, վճարովի է մասնակիցների համար՝ 2 կմ-ն՝ 4000 դր., 10 կմ-ն՝ 6000 դր., 21 կմ-ն՝ 9000 դր.: Մի հանգամանք, որի մասին երբեք չի խոսվում պրոմոհոլովակներում: Առողջ ապրելակերպի բավական անհաջող քարոզ է ստացվում: Շապիկի արժեքով էլ թող չարդարացնեն. որ ամենքս մեր շապիկով լինեինք, ոչինչ չէր փոխվի... Ահագին պոտենցիալ վազողներ, այդ թվում՝ ես, սկզբունքից ելնելով ուղղակի չեն մասնակցի: Առողջ ապրելակերպին միտված ցանկացած նախաձեռնություն պիտի հնարավորինս ՀԱՍԱՆԵԼԻ լինի բնակչությանը...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/davit.sargsyan/posts/10203657309472711
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել