«Ռոսիա» կինոթատրոնը ճարտարապետներ Հրաչ Պողոսյանի, Արթուր Թարխանյանի և Սպարտակ Խաչիկյանի երկրորդ համատեղ խոշոր նախագիծն էր, որը 1979թ. արժանացավ ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի մրցանակին (ճարտարապետներ` Հ. Պողոսյան, Ա. Թարխանյան, Ս. Խաչիկյան, կոնստրուկտորներ` Գ. Գևորգյան, Ի. Ծատուրյան):

«Ռոսիա» կինոթատրոնի բացումը կայացավ 1974 թվականի դեկտեմբերին ՀԿԿ Կենտկոմի պլենումի նիստով, որը վարեց ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղարի պաշտոնը ստանձնած Կարեն Դեմիրճյանը: Հաջորդ օրվանից կինոթատրոնում սկսեցին ֆիլմեր ցուցադրել:

Ճարտարապետները փորձել էին կինոթատրոնին տալ երևանյան ավանդական ճարտարապետական ոճից դուրս լուծումներ: «Ռոսիա» կինոթատրոնն ունի երկու մեծ դահլիճ` 1600 և 1000 նստատեղով, կար նաև ևս մեկ սրահ՝ 280 նստատեղով: Կինոթատրոնի տարածքում կային նաև ցուցասրահներ, պարասրահներ, սրճարաններ:

Կինոթատրոնը հետագայում սեփականաշնորհվեց և դարձավ տոնավաճառ: Հայաստանի անկախության առաջին տարիներին այն վերանվանվեց «Այրարատ» ու ներկայում ծառայում է որպես տոնավաճառ: 


Նյութի աղբյուրը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել