Ֆինանսատնտեսական շուկայում տեղի ունեցող ցանկացած տատանում ուղղակիորեն կարող է ազդել ՀՀ տնտեսության վրա: Այս համատեքստում կարելի է դիտարկել ՌԴ տնտեսության հետ ունեցած փոխկապակցվածությունը:
Ինչպես գիտենք, այսօր Բելառուսում տեղի է ունեցել ԵԱՏՄ երկրների վարչապետների հանդիպումը: Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը ԵԱՏՄ երկրներին առաջարկել է ռազմավարական ապրանքների առևտրում անցում կատարել ռուբլու՝ հրաժարվելով դոլարից: Գործադիրի ղեկավարի խոսքով, անհրաժեշտ է միջոցառումներ ձեռնարկել ազգային արժույթներով փոխհաշվարկների աշխուժացման և դոլարայնացման կրճատման ուղղությամբ:
Քանի որ Հայաստանի ռազմավարական նշանակության ապրանքների մեծ մասը ներկրվում է Ռուսաստանից, ապա գլոբալ առումով ՀՀ-ին ձեռնտու է ԵԱՏՄ տարածքից ներկրվող ապրանքները ձեռք բերել ռուբլով:
Վերջին շրջանում մենք մի շարք օրինակներով համոզվեցինք, որ դոլար-ռուբլի տատանումներն ուղղակիորեն ազդում են ՀՀ տարածք ներկրվող ապրանքների գների վրա:
Միայն ԵԱՏՄ տարածքում ռազմավարական նշանակության առևտրաշրջանռությունը ռուբլու փոխարժեքով իրականացնելը, կարող է որոշակիորեն մեղմել արժութային տատանումներով պայմանավորված գնաճի ռիսկերը: