ԱՄՆ Սրտի, թոքերի և արյան ազգային ինստիտուտի համաձայն՝ սպիտակարյունությունն արյան՝ աշխարի ամենատարածված խանգարումներից մեկն է։ Ամեն տարի միլիոնավոր մարդիկ են տառապում դրանից։
Սպիտակարյունությունը կարելի է հեշտությամբ ձեռք բերել բավականաչափ երկաթ չընդունելու հետևանքով։ Այն առաջանում է, երբ արյան կարմիր գնդիկների թիվը չափազանց ցածր է, և հեմոգլոբինի մակարդակն արյան մեջ նորմայից ընկնում է։
Հիվանդության ախտանշանները.
♦ Արյան ցածր ճնշում
♦ Հիշողության կորուստ
♦ Հևոց
♦ Սրտխփոց
♦ Դեպրեսիա
♦ Գլխացավ
♦ Սառը ձեռքեր և ոտքեր
♦ Գունատ ու խամրած մաշկ
♦ Զնգոց ականջներում
Սպիտակարյունության դեմ պայքարող և հեմոգլոբինը կարգավորող 9 սուպերմթերք
① Բազուկ

Բազուկը սպիտակարյունության դեմ պայքարող ամենահայտնի միջոցներից է։ Այն մեծ քանակությամբ երկաթ է պարունակում, որը նպաստում է արյան կարմիր գնդիկների վերականգնմանը։ Երբ արյան կարմիր գնդիկներն ակտիվանում են, լավանում է թթվածնի մատակարարումը ողջ օրգանիզմում։ Բազուկն ամենօրյա սննդակարգում ավելացնելով՝ Դուք հեշտությամբ կպայքարեք սպիտակարյունության դեմ։ Այն կարելի է օգտագործել աղցաններում կամ խաշած վիճակում՝ այլ բանջարեղենի հետ միասին։
② Նուռ

Նուռը հրաշալի միրգ է, քանի որ այն իր մեջ բազմաթիվ առողջարար նյութեր է պարունակում, այդ թվում՝ սպիտակուցներ, ածխաջրեր, ճարպ և մանրաթելեր։ Այն նաև մեծ քանակությամբ վիտամիններ, երկաթ և կալցիում է պարունակում, ինչպես նաև այնպիսի հանքանյութեր, ինչպիսիք են պոտասիումը և պղինձը։ Այն օգնում է արյան մեջ հեմոգլոբինի արտադրմանն ու լավացնում արյան շրջանառությունը։ Այն միանգամից էներգիա է հաղորդում և նվազեցնում հոգնածության զգացումը, գլխապտույտը, թուլությունը, որոնք հատուկ են սպիտակարյունությանը։
③ Կարմիր միս

Եթե բուսակեր չեք, ապա կարմիր միսը, ինչպես, օրինակ, տավարի միսը կարող է օրգանիզմը հագեցնել բավականաչափ երկաթով։ Հատկապես սիրտը, երիկամները և լյարդը մեծ քանակությամբ երկաթ են պարունակում։ Այն նաև մեծ քանակությամբ վիտամին B 12 է պարունակում։ Հետազոտությունները ցույց են տվել, որ տավարի միսը լրացնում է օրական պահանջվող երկաթի 600 տոկոսը։ Ծովամթերքը նույնպես գերազանց միջոց է սպիտակարյունության դեմ պայքարելու համար։
④ Լոլիկ

Լոլիկը հրաշալի բանջարեղեն է, որը հարուստ է C վիտամինով ու լիկոպինով։ Լոլիկում առկա վիտամին C-ն նպաստում է երկաթի ավելի հեշտ մարսմանը։ Լոլիկները նաև հարուստ են բետա կարոտինով ու վիտամին Е-ով, որն օգտակար է նաև մազերի և մաշկի համար։
⑤ Ձու
Ձուն, հարուստ լինելով հակաօքսիդանտներով ու սպիտակուցներով, չափազանց օգտակար է սպիտակարյունության դեմ պայքարելու համար։ Ձուն օրգանիզմին փոխանցում է անհրաժեշտ քանակով սննդարար նյութեր և այդ ամենը շատ քիչ կալորիաներով։
⑥ Քնջութի սերմեր

Քնջութի սերմերը ևս մեկ հրաշալի սննդատեսակ է, որ պայքարում է սպիտակարյունության դեմ։ Հատկապես քնջութի սև սերմերը հարուստ են երկաթով։ Այս սերմերը սննդակարգում օգտագործելու բազմաթիվ տարբերակներ կան։
⑦ Նուշ

Նուշն իր մեջ բազմաթիվ կարևոր սննդարար նոյւթեր է պարունակում, այդ թվում՝ վիտամիններ և երկաթ, որը կարող է պայքարել սպիտակարյունության դեմ ու բարձրացնել հեմոգլոբինի մակարդակը։
⑧ Սպանախ

Սպանախը հարուստ է կալցիումով, վիտամին A, B9, E և C-ով, երկաթով, մանրաթելերով ու բետա կարոտինով։ Այն նպաստում է ընդհանուր առողջության լավացմանը։ Հետազոտությունները ցույն են տվել, որ մեկ բաժակ եփած սպանախը 3.2 մգ երկաթ է պարունակում, որը կանանց օրգանիզմի համար պահանջվող երկաթի 20%-ն Է։
⑨ Մեղր

Մեղրը չափազանց առողջարար է ամբողջ օրգանիզմի համար։ Այն բավականաչափ երկաթ է պարունակում։ 100 գր մեղրը 0.42 մգ երկաթ է պարունակում։ Բացի այդ՝ մեղրը նաև պարունակում է պղինձ և մագնեզիում, որն օգնում է բարձրացնել հեմոգլոբինի մակարդակը։ Առավոտյան թարմ կիտրոնով ջրի մեջ մեկ գդալ մեղրն անոթի օգտագործելն արդյունավետորեն կպայքարի սպիտակարյունության դեմ։



