Տարիներ շարունակ Իսրայելի արտաքին գործերի նախարարությունն իր քաղաքացիներին զգուշացնում էր, որ չայցելեն Հայաստան, քանի որ կարող են Հեզբոլլահի թիրախ դառնալ: Իր պատմության ընթացքում Հեզբոլլահը երբեք Հայաստանում գործողություն չի իրակացրել և այստեղ չունի ոչ մի քաղաքական կամ սոցիալական հենարան, բայց, այնուամենայնիվ, Իսրայելը ԱԳՆ նման հայտարություն էր անում՝ հաշվի առնելով հայ-իրանական շակալադնի կամ կիսաշակալադնի հարաբերությունները: Նմանատիպ նախազգուշացումներն ընդունված կարգ են շատ երկրների համապատասխան գերատեսչությունների համար, որոնք մտահոգ են իրենց երկրների քաղաքացիների անվտագությամբ և առողջությամբ: Հիմա ինձ հետաքրքրում է թուրք-քրդական այս բախումների ֆոնին, երբ պայթյուններ են հնչում արդեն Իգդիրում, ՀՀ արտ. գործ. նախ.-ը ե՞րբ է ՀՀ քաղաքացիներիս զգուշացնելու, որ չի խրախուսում Թուրքիա, մասնավորապես՝ «Արևմտյան Հայաստան» այցելությունները, քանի որ դրանք մասամբ գտնվում են թուրք-քրդական զինված հակամարտության գոտում, թե ՀՀ քաղաքացիների անվտանգությունը և առողջությունն իրենց հետաքրքիր չի: Այնպիսի տպավորություն է, որ հանձինս ՀՀ ԱԳՆ-ի՝ ահռելի և անիմաստ բալաստ է նստած ՀՀ բյուջեի վրա:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/apres.zohrabyan/posts/10207429609360882?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել