Վստահ եմ՝ շատերս հաճախ ենք լսում «ազատություն քաղբանտարկյալներին» կամ այլ՝ «քաղբանտարկյալ» բառը պարունակող արտահայտություններ: Անձամբ ես երբեք չեմ իմացել այդ տերմինի կոնկրետ սահմանումը: Բնական է, որ քաղաքական հայացքների հետ է կապված, բայց կոնկրետ ի՞նչ է նշանակում քաղբանտարկյալ, արդյո՞ք նրանք բոլորը նույնն են, և ցանկացած դեմոկրատական երկրում այդպիսիք պետք է չլինեն, ով էլ կա՝ իսկույն ազատ արձակվեն: Վերցնենք Շանթի դեպքը: Դուբինկաներով ու նինձյաների էն ծուխ հանող եսիմինչերով բախվել էին ոստիկաններին, գնում էին Բաղրամյանը 26-ը գրավելու: Հիմա իրանք քաղբանտարկյալներ ե՞ն: Համաձայն տերմինի սահմանման՝ ցանկացած բանտարկյալ, ում գործում առկա է վառ ընդգծված քաղաքական բաղադրիչ, քաղբանտարկյալ է: Օքեյ: Իսկ արդյո՞ք այդ քաղբանտարկայլներին պետք է ազատ արձակել: Այս հարցին պատասխանում է միջազգային «Amnesty International» կազմակերպությունը, որն այս հարցում ճշգրտություն մտցնելու նպատակով 60-ականներին շրջանառության մեջ դրեց մի նոր հասկացություն՝ «խղճի գերի»: Այն վերաբերում էր մարդկանց, ովքեր գտնվում են անազատության մեջ բացառապես իրենց քաղաքական, կրոնական կամ գիտական հայացքների ԽԱՂԱՂ արտահայտման պատճառով: Սա խիստ տարբերվում է «քաղբանտարկյալ» հասկացությունից: Չէ՞ որ քաղբանտարկյալ կհամարվի նաև այն մարդը, ով AK 47-ով Բաղրամյան 1-ից կրակելով՝ կբարձրանա Բաղրամյան 26՝ պահանջելով ներկայիս իշխանության հրաժարականը:
Հիմա, ելնելով սահմանումներից, քաղբանտարկյա՞լ է արդյոք Շանթ Հարությունյանը: Ստացվում է՝ այո: Պե՞տք է արդյոք նա ազատ արձակվի: Իհարկե՝ ոչ:
Քաղաքական մոտիվացիան ամնիստիայի գարանտ չէ և չի կարող լինել: Եթե արարքը քրեականորեն պատժելի է, ապա էական չէ դրա դրդապատճառը, լինի դա դժգոհություն ներկա իշխանությունից, թե դժգոհություն դոլարի կուրսից: