Մեր ըմբիշ Արթուր Ալեքսանյանն այս տարի ևս դարձավ Աշխարհի չեմպիոն, ու դա նրան հաջողվում է երկրորդ տարին անընդմեջ: Կեցցե Արթուրը, նա հա էլ հասնելու է բարձունքների, որովհետև համեստ է, աշխատասեր, նպատակասլաց ու հաստատակամ, իսկ սպորտը նրա կյանքում ամենամեծ առաջնահերթությունն ունի:
Փոխարենը, Արսեն Ջուլֆալակյանը կրկին ֆիասկո ապրեց ու չկարողացավ անգամ մեդալի համար պայքարել: Ինչո՞ւ, որովհետև հատկապես վերջին շրջանում Արսենի համար սպորտը մղվել է երրորդ պլան, ու նա ինչ-որ այլ բաներով է զբաղվում: Ինչ-որ ասուլիսներ ա հրավիրում, ինչ-որ քաղաքական խաղիկներ ա տալիս, Ծառուկյանի հասցեին ա ինչ-որ բան ա ասում, հետո ներողություն խնդրում, սպորտի նախարար դառնալու մասին ակնարկներ ա անում...
Էս էլ հերիք չի, ինչ-որ զվյոզդը տարածի տպավորություն ա սկսել թողնել: Ավելի հաճախ ստատուս-մատուսներ ա գրում, քան մարզասրահ, թոք շոուների ա մասնակցում, էպատաժ ա անում՝ սկզբում կռվելով հաղորդավարի հետ, հետո նրա հետ սելֆիներ գցելով ու էսպես շարունակ:
Արսեն ջան, սթափվի՛ր, դու դեռ ամենալավ մարզական վիճակում ես, դեռ երիտասարդ ես ու դեռ կարող ես լուրջ արդյունքների հասնել սպորտում: Բեր, կենտրոնացի դրա վրա, իսկ փառքի դափնիներն ու այլ նկրտումներդ կստանաս, երբ պատվով ավարտես կարիերադ, թե չէ սա ձև չի: Նայի Արթուրին ու ամաչի: