Տղան նստել էր բլուրի վրա գտնվող իր տան շեմին ու նախանձով նայում էր ներքևում՝ հովտում, գտնվող գեղեցիկ տանը: Միջօրեի արևի ճառագայթներն ուղիղ այդ տան վրա էին ընկնում, և նրա պատուհանները փայլում էին ոսկյա լույսով: Տունն այնպիսի տեսք ուներ, ասես հեքիաթային դղյակ լիներ: Եվ տղան տրտմությամբ մտածեց այն մասին, որ ինքն աղքատ, անհրապույր տնակում է ապրում, մինչդեռ, հնարավոր է, ճիշտ իր նման մի տղա զբոսնում է այդ հրաշալի դղյակի սենյակներում:
Մի անգամ տղան որոշեց իջնել հովիտ և մոտիկից նայել այդ հրաշալի տանը, հիանալ նրանով: Նա այդպես էլ արեց: Եվ ի՞նչ տեսավ նա այն ժամին, երբ արևի ճառագայթներն այդ տան պատուհանները ոսկյա էին դարձնում: Նա տեսավ, որ իրեն այդքան հիացրած հեքիաթային դղյակն ամենասովորական մի տուն է, որն ամենևին էլ իր սեփական տնից լավը չէ: Եվ այդտեղ տղան ակամա հայացքն ուղղեց դեպի բլուրի գագաթը՝ դեպի իր տունը: Արևը մայր էր մտնում, և նրա ճառագայթները վառ լուսավորել էին պատուհանների ապակիները, որոնք հիմա ոսկու պես շողում էին: Նրա տունն այդտեղի՝ հովտից նայելիս, հենց այդպիսի տեսք ուներ: «Փաստորեն իմ տունը գեղեցիկ է,- մտածեց տղան՝ արահետով բլուրի գագաթը բարձրանալով»:
Մարդիկ սովորաբար չեն նկատում այն ամբողջ գեղեցկությունն ու բարիքները, որոնցով իրենք մշտապես շրջապատված են: Նրանք միայն կորցնելուց հետո են սկսում գնահատել դրանք: Մինչդեռ այդ ամենը հարկավոր է տեսնել մշտապես:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/harutyunyanvah/posts/388279221249629
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել