Newsline.am-ը գրում է.

Լրագրողների համերաշխության միջազգային օրվա (International Day of Journalists Solidarity) հիմքը դրվել է 1958 թվականին Բուխարեստում՝ լրագրողների կազմակերպությունների միջազգային 4-րդ կոնգրեսում: Այդ օրը լրագրողներն աշխարհին պետք է ցույց տան իրենց միասնությունը, հատկապես սեփական իրավունքների պաշտպանության հարցում:

1943 թվականի սեպտեմբերի 8-ին Գերմանիայում մահապատժի ենթարկեցին չեխ լրագրող, գրող-հակաֆաշիստ Յուլիուս Ֆուչիկին: Նա քաղաքականությամբ սկսեց հետաքրքրվել դեռևս երիտասարդ տարիներին և 1921 թվականին դարձավ Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցության հիմնադիրներից մեկը: 1942 թվականին Ֆուչիկը և ազատագրական շարժման ևս 6 ներկայացուցիչներ ձերբակալվեցին:

Նա աշխարհին հայտնի դարձավ իր «Ռեպորտաժ օղակը վզին» գրքով, որը նրա մահվանից հետո թարգմանվեց աշխարհի 70 լեզուներով, իսկ 1958 թվականից Ֆուչիկի մահվան օրը նշվում է որպես Լրագրողների համերաշխության միջազգային օր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել