Մենք չենք ունենա ուժեղ պետություն ու ամուր պետականություն, քանի դեռ Հայաստանում հարուստն իրեն օրենքից վեր է համարում ու տեր է երևակայում սովորական քաղաքացիների վրա։
«Եվրոմոթորսի» տնօրեն Արթուր Եգորյանը, ով Փայլակ Հայրապետյանի եղբոր՝ Սուրեն Հայրապետյանի որդին է, ծեծել է իր հարևանին զուտ այն բանի համար, որ վերջինս համարձակվել է նկատողություն անել, որ շենքի բնակիչները գոնե մեկ ժամ քնելու իրավունք ունեն, այն բանից հետո, երբ օլիգարխիայի նոր սերնդի ներկայացուցիչը ողջ գիշեր նշել է մոր ծնունդը՝ բարձր երաժշտության ներքո։ Եգորյանը հրել է իր հարևանին, և վերջինս, հարվածելով գլուխը պատին, հայտնվել է վերակենդանացման բաժնում։
Ու գիտե՞ք՝ ինչն է է՛լ ավելի խորացնում մեր առանց այն էլ ծանր վիճակում գտնվող բևեռացված հասարակության վիճակը. մարդիկ, ու այդ թվում ես, չեն հավատում, որ Արթուր Եգորյանը կկրի արժանի պատիժը, իսկ եթե նույնը անեին իր նկատմամբ, ապա այդ հասարակ քաղաքացին մի 5 տարով կհայտնվեր ճաղերի հետևում։ Բայց դե քանի որ մենք ապրում ենք օլիգոպոլ երկրում, ապա լավագույն դեպքում Եգորյանը կհոգա տուժածի հիվանդանոցային ծախսերը, մի քիչ փող ոստիկանությանը ու դատարանին կտա (եթե իհարկե բանը հասնի դատարան), իսկ մյուս տարի նույն օրը էլի բարձր երաժշտությամբ կնշի մոր ծնունդը ու էլի կծեծի այն հանդուգնին, ով կհամարձակվի հիշեցնել, որ կրակը չի ընկել իրենց քեֆերի ձեռքը։
Կից նյութն`այստեղ