Մեկ տարեկան Վարդուհու գիշերներն անցնում են փողոցում, քանի որ նրա մայրը՝ Նարինեն, գիշերը մաքրում է փողոցները, իսկ երեխային տանը միայնակ չի կարող թողնել: Նարինեն ամսական 53.000 դրամ աշխատավարձ է ստանում, որից 30.000 դրամը տան վարձ է վճարում: Երբ երեխային քաղցրավենիք գնելու համար մի փոքր գումար տվեցի, նա նախ դժվարությամբ վերցրեց, հետո էլ, իմանալով, որ ես էլ երեխաներ ունեմ, ասաց, որ շուտով աշխատավարձ է ստանալու, ու ինքն էլ իմ երեխաների համար քաղցրավենիք կգնի...
Փոքրիկ Վարդուհին այդ ընթացքում արթնացավ, ուղղակի պետք էր նրա գեղեցիկ դիմագծերն ու փայլող աչքերը տեսնել... Այդ պահին այլևս չնկարեցի, Նարինեին խոստացել եմ անպայման նկարել երեխային...
Նրանց հանդիպել եմ երեկ՝ 3:00-ին, աշխատանքից տուն վերադառնալիս, Նորքի 1-ին զանգվածում...
Բոլոր այն մարդկանց կամ կազմակերպություններին, ովքեր կցանկանան օգնել Նարինեին ու նրա փոքրիկին, կարող են զանգահարել 098 33 95 53 հեռախոսահամարով։




