Հերիք չի՞ գերազանցիկ աշակերտի կոմպլեքսով անընդհատ յուրացնենք Եվրոպայից ներդրվող ամեն դաս... Ո՞ւր էր եվրոպական արդար դատը, երբ Սաֆարովը հերոսացվեց: Ո՞ւր է մեր արդարադատությունը, ինչո՞ւ է լռում, ո՞ւր են մեզ պաշտպանող օրենքները: Մի՞թե ՀՀ-ն այնքան հարուստ է, որ ամեն անգամ մեր անվտանգությանը հարվածող ինչ-ինչ խմբերի պահանջները հոգա ու տասնյակ հազարավոր դոլարներ փոխանցի այս կամ այն «տուժողին»: Իսկ ո՞վ պիտի ինձ վճարի՝ իմ անվտանգությունը սահմանափակելու համար: Ինչո՞ւ պիտի իմ իրավունքը կախված լինի ինչ-որ մեկի իրավունքի անսահամանափակումից: Մի հիմար քար նետեց փոսը, հազար խելոք չկարողացան հանել. ո՞վ է թույլ տվել գրանցել ու արտոնություններ տալ այս մարդկանց, որ օգնության կանչեն բարի քեռիներին. հերիք չէր այն, որ հարվածում են մեզ հոգեպես, հիմա էլ մեր գրպանների՞ն: Ո՞ւր են արտերկրի կերակրատաշտակերից սնվող իրավապաշտպանները, իրենց ձեռք է տալիս այս ծանր պայմաններում մեր երկրից դուրս եկող նման գումարների հոսքը... Զզվելի է...
Կից նյութն`այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: