Այս նյութը գրվել է չորս ամիս առաջ: Այս ընթացքում փորձել եմ գրվածին ինչ-որ բան ավելացնել, բայց չի ստացվում: Շատ ժլատ եմ նյութեր կիսվելու հարցում, բայց այս մեկն իրապես արժանի է վերահրապարակման: Ցավալի է, բայց այն դաժան իրականության արտացոլումն է: Մեկ երկու տարի առաջ ֆբ սոցիալական ցանցը շատ ավելի հզոր էր ու շատ ավելի արդյունավետ էր գործում, այսօր պատկերն ուղղահայացորեն փոխվել է: Բավականին հզոր բլոգերներ սահմանափակվում են ընդամենը անձնական գրառումներով, ու եթե չլինեն կամ չլինի նրանց գրառումները տարածող կայքը, ապա նրանց հոդվածը հասանելի կլինի միայն իր ընկերներին, որոնց մի մասը պասիվ օգտատերեր են, մի մասը՝ այլ ցանցերից ֆբ ներթափանած ու մոլորվածներ, մի մասը՝ կուսակցական անգործ ու պայթած ֆեյքեր, մի մասը՝ մոլոլետկա մակնիշի սելֆիստներ, մի մասը՝ հիասթափվածներ, մի մասը` պարապ քոմենթչիներ և ընդամենը շատ չնչին մասը` իրական սրտացավ օգտատերեր: Բլոգերները ժամանակի ընթացքում ուղղակի հիասթափվեցին, երբ հասկացան, որ պայքարում են անօգուտ և բացարձակ չեն վայելում նրանց աջակցությունը, ում համար պայքարում են: Ճ կլասի շոուբիզնեսյան ցածրաճաշակ ու իրականում ռաբիս կոնտենտը հաղթեց: Մարդկանց անտարբերությունն ու հիասթափությունը, ապագայի հանդեպ հավատի իսպառ բացակայությունը սկսեց մեկիկ-մեկիկ սպանել ժամանակակից դանկոներին: Դարի հրամայականը գաղափարական պայքարն ի չիք դարձրեց: Ամիսներ առաջ ֆեյսբուքյան իշխաններից մեկի հետ զրուցելիս ես տարակուսանք հայտնեցի առ այն, որ հասարակությունը բացարձակ չի հետաքրքրվում իր վաղվա օրով և նախընտրում է շոուբիզնեսյան հերթական հավիկի բդիկների էվոլյուցիան: Փաստը մնում է փաստ, որ մտավախությունս իրականություն դարձավ: Մի քանի ամիսների ընթացքում ֆբ հաշիվները փակեցին կամ պասիվացան մի շարք լուրջ հոդվածագրեր, մնացյալներն էլ սկսեցին հատուկենտ նյութեր գրել: Դաշտը մնաց...
Ինչևէ, հասարակությանն ինչքան էլ ուղղորդես, նա ինքը կընտրի, թե ինչն է իրեն ավելի հետաքրքրում: Ցավալին այն է, որ բլոգերի մահն ինքնին դեգրադացիայի սկզբնաղբյուր կարող է հանդիսանալ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել