Image result for երեխաներ դաստիարակությունՄեր կյանքում շատ բանի հիմք դրվում է մանկությունում և ինքներս մեզ հասկանալու համար պարբերաբար օգտակար է շրջագայել սեփական անցյալում... 
Հաստատ բոլորդ էլ փոքր ժամանակ ընկել եք (ֆիզիկական իմաստով), նաև ձախողումներ, անհաջողություններ ունեցել: Երևի չեք էլ մտածում, թե ինչ ազդեցություն կարող են ունենալ այդ դրվագները ձեր ապագայի վրա... Ինչևէ...

Ծեծված ճոճանակը կամ շաշ ես, ոտքերիդ տակ չես նայում

Այսօր առավոտյան մեր բակում մի երեխա ընկավ ճոճանակից, ձեռքերը բաց էր թողել.. Մայրիկի ռեակցիան հանգեցրեց մտորելուս ու ավելի խորքերը գնալուն...
Ինչ արեց մայրիկը, որ սփոփի լացող տղային? Սկսեց հարվածել ճոճանակին, ասելով. "Ախ քեզ, ախ քեզ, փիս ճոճանակ" Ծանոթ է չէ նման էկզեկուցիան այն իրերի նկատմամբ, որոնց պատճառով, ըստ ծնողի, դուք վնասվեցիք ու լացում եք?)) 
Նման մոտեցմամբ ծնողները երեխայի "գլխին եկած փորձանքի մեջ" սովորաբար մեղավոր օբյեկտ|սուբյեկտ են գտնում... Մեղավոր են լինում բոլորը, բացի "խեղճ երեխուց": Սկսեց ծխել? Ընկերն է մեղավոր: Հայհոյեց? Բակն է մեղավոր: Վատ է սովորում? Դպրոցն է մեղավոր: Ամուսնալուծվում է? Զուգընկերն է մեղավոր, սկեսուրը, զոքանչը...Օրինակ, եթե ընտանիքը քանդվում է ամուսնու անհավատարմության պատճառով սկեսուրը մեղավոր է համարում տղայի սիրուհուն (ճոճանակն է) և բոլոր շներին բաց թողնում նրա վրա: Դա դեռ վատագույնը չէ: Երբեմն ճոճանակի դերում հարսն է, որը մեղավոր է, որ չի կարողացել "պահել" ամուսնուն: Խնդրեմ, անպատասխանատու մարդը պատրաստ է: Նա միշտ հույսը կդնի, որ իրեն անհարմարություն պատճառածին կպատժեն, իր սեփական թերության, մեղքի մասին էլ չի մտահոգվի...
Լինում է նաև մյուս ծայրահեղությունը, որը սեփական մաշկիս եմ զգացել: Երբ ընկնում էի ու բակից վերքերով գալիս տուն, ծնողներս ինձ նախատում էին, թե "շաշ ես, ցրված ես, ոտքերիդ տակ չես նայում": Այդքան վերքից չէի տառապում, որքան դրան հետևող "դասախոսություններից", մեղադրանքներից,... Ու գնաց... Քո հետ տեղի ունեցող բոլոր ձախողումներում քեզ ես մեղադրում, փորձում ես դառնալ լավը, անթերին, ծնողիդ պատկերացրածը ... Ու եթե սայթաքում ես, ինքդ քեզ ասում ես. "Շաշ ես, ցնդած ես, տեղն ա քեզ...." 
Նման երեխաները հաճախ պատրաստ են համակերպվել չսիրած աշխատանքի հետ, անհաջող ամուսնությունում ատամները կծած դիմանալ, միայն թե ծնողը չիմանա, որ ընկել են.... Դա շատ ծանր բեռ է...
Առակս կուսուցանե, որ մեր երեխաներին մեծացնելուց հաճախ չենք գիտակցում, թե վաղը ինչի կբերեն մեր մանր-մունր քայլերը, խոսքերը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել