(Բնականաբար, սա բոլորին չի վերաբերում)
Բոլորիս դուր են գալիս մեր ակտիվիստ և հայրենասեր գեղեցիկ հայուհիները, ում թուշիկներին հաճախ ենք տեսնում եռագույնը, նրանք հաճախ աջակցում են մեր ֆուտբոլային թիմերին կամ այլ պատճառներով համախմբվում են տարբեր կուսակցությունների կամ «վառ անհատականությունների» շուրջ: Սակայն, պետք է խոստովանել, որ այդ սերնդի ներկայացուցիչներից շատերը տանը պարզապես անհնազանդ ու լկտի պահվածք ունեն, նրանք կամակոր են ու նույնիսկ իրենց ծնողների հետ անհարգալից են վերաբերվում, իսկ ամուսնությունից առնվազն մեկ տարի անց՝ քայքայում են՝ իրենց իսկ ստեղծած ամուսնական կյանքը, դժոխքի վերածում ամուսնու ու նրա երբեմնի խաղաղ ընտանիքը: Ցույցերին վարժված «ազգասեր» հարսիկը ցույց է սկսում սկեսրոջ և սկեսրայրի դեմ, պահանջում իշխանություն ու ազատ կյանք, և ցույցերը շարունակվում են այնքան, մինչև բավարարվում են հարսի «արդար» պահանջները, կամ էլ նրան պարզապես ստիպում են բռնել «արտագաղթի» ճամփան՝ դեպի հայրենական տուն: Նրանք տանն այնքան անկառավարելի են: Սիրում են ժամերով լռվել չատում, չեն սիրում տանը գործ անել, ծույլ են ու երազկոտ, անվստահելի ու շռայլող, չգիտեն կոճակ կարել կամ ճաշ եփել, դա նրանց փոխարեն միշտ էլ անում են ուրիշները: Մեզ ժամանակը չի բավականացնի, եթե փորձենք տալ նման «հայուհու» տնային բնութագիրը: Ցավոք, հաճախ ստիպված ենք լինում կրկնել Թաթայի երգի հայտնի խոսքերը «Տեսար` ինչ եղավ»:
Դուք կարող եք ինձ հակառակում համոզել, բայց ես փաստերին եմ հավատում և ոչ թե ձեր «հիացած» կարծիքներին: Հակված չեմ վիճելու, առավել ևս, եթե այդ վեճը «հայրենասիրական» բնութագիր է ունենալու:
Հարց եմ ուզում տալ` ու՞ր ենք նայում մենք, ինչո՞ւ են նրանք «դուրսը՝ քահանա, իսկ տանը՝ սատանա»: Եվ վերջապես, ո՞վ է շահագործում այս երիտասարդ ուժը: Չի կարելի աչք փակել այս խնդրի վրա:
Այս հարցն այնքան է լճացած, որ ես այս պահին չեմ կարող ելք առաջարկել, իսկ դո՞ւք:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/mamikon.hambaryan/posts/461957610512321
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել