Մոլդովան օրը ցերեկով վարի ա գնում, իշխանություններն ու օլիգարխները բոլոր հնարավոր ու անհնարին ձևերով կողոպոտել-թալանել են, ինչ հնարավոր ա կողոպտել, բանկերից մի քանի օրվա մեջ 1 միլիարդ դոլարի խնայողություններ են չքանում, բյուջեն 200 միլիոնի դիֆիցիտ ա տալիս, 20 տոկոսանոց ինֆլյացիա կա, կոմունալ վարձերն անընդհատ թանկացնում են, նույնիսկ մոլդովացի շներն ու կատուներն են մինչև ականջների ծայրը խրված կոռուպցիայի մեջ, բնակչության կեսն արտագաղթել ա, էն մյուս կեսն էլ արդեն զզված, հոգնած ու կատաղած դուրս ա եկել հրապարակ, հեղափոխություն ա անում... Ե՛Վ... և գրողը տանի, նույնիսկ էս բացահայտ Սոդոմ-Գոմորի դեպքում գտնվում են ունիկալ պերսոնաժներ, ովքեր պնդում են, թե ԱՀԱ՛, ԱՄԵՐԻԿԱՆ ՀԻՄԱ ԷԼ ՄՈԼԴՈՎԱՅՈՒՄ Ա ՄԱՅԴԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ...
Պիիի՜զդեց... Արա, չէ դուք հիվանդ եք... դուք լրիվ ու անբուժելի հիվանդ եք... ձեզ մոտ արդեն նույնիսկ պարանոյա չի է, դուք իսկական շիզոֆրենիկ եք... հա-հա, հաստատ բան եմ ասում, էն որ արդեն աչքին բան-ման ա երևում, ձեներ ա լսում, համոզված ա, որ իրեն հետապնդում են, համոզված ա, որ շրջապատում բոլորը թշնամի են, բան-ման. դասական շիզոֆրենիա: 
Ընկերներ, կներեք, բայց դուք այլևս խաթարվել եք ԿԱՌԱՎԱՐԵԼԻ ՄԱՅԴԱՆՆԵՐԻ հողի վրա, խորհուրդս լսեք՝ գնացեք, բուժվեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել