Խորհրդային Միությունը երևի շատ վատ երկիր էր, որ ծննդատներում տեսակցություններ չկային ու այդ պատճառով, կարծեմ, չէր տուժում բնակչության աճի ցուցանիշը...
Մեր ծննդատներում, որտեղ, ի դեպ, տեսակցությունները բոլոր դեպքերում ներառված էին վճարովի ծառայությունների ցանկում, հանկարծ որոշեցին հանել տեսակցությունները վճարովի ծառայությունների ցանկից, ու մուտքը դարձնել անվճար: Առաջին հայացքից` ոգևորիչ է, երբ ինչ-որ ծառայություն դադարում է վճարովի լինելուց, բայց գրեթե չեմ կասկածում, որ այդ հանված վճարովի ծառայությունը ինչ-որ կերպ տեղ կգտնի այլ վճարովի ծառայությունների մեջ՝ առանց ուղղակի կերպով երևալու, այսինքն` կգանձվի, բայց քաղաքացին դա անզեն աչքով չի տեսնի` «Хитрый ход», բայց մի՞թե հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ հազարավոր տեսակցողներ իրենց հետ ծննդատներ են մտցնելու միլիարդավոր կասկածելի բացիլներ, այս դեպքում արդեն առանց վճարելու մուտքի համար ու Աստված գիտե, թե ինչպիսի պատկերի ականատեսը կարող ենք դառնալ:
Աստված մի արասցե...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.avetisyan1/posts/3857522640774
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել