Razm.info-ն գրում է.

Մարտական պատրաստվածության մակարդակի ստուգման նպատակով այսօր՝ սեպտեմբերի 6-ին, Ադրբեջանում մեկնարկել է ԶՈւ-ի հրամանատարաշտաբային լայնամասշտաբ զորավարժություն, որին մասնակցում են բոլոր, այդ թվում՝ ՀՕՊ և զենիթահրթիռային ստորաբաժանումները:

Ս-300ՊՄՈւ-2 Ֆավորիտ զենիթահրթիռային համակարգերն Ադրբեջանում

Ս-300ՊՄՈւ-2 Ֆավորիտ զենիթահրթիռային համակարգերն Ադրբեջանում

Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝զորավարժությանը մասնկացում են 65 հազար զինծառայող, 700 միավոր զրահատեխնիկա, ավելի քան 500 միավոր հրթիռային և հրետանային միջոցներ, ՌՕՈւ շուրջ 40 ռազմական ինքնաթիռ ու 50 ուղղաթիռ, ՌԾՈւ 20 նավ, կատեր ու հակաօդային պաշտպանության համակարգեր: Օդային հետախուզության առաջադրանքների կատարման նպատակով կիրառվելու են նաև ԱԹՍ-ներ:

Թեև նշվում է, որ զորավարժությունը հրամանատարաշտաբային է, ներառված ստորաբաժանումներից ու զինտեխնիկայից կարելի է դատել, որ խոսքը օպերատիվ-մարտավարական զորավարժության մասին է:

Համաձայն զորավարժության սցենարի՝ զորքերը բերվելու են «լրիվ» մարտական պատրաստության աստիճանի, իրականացվելու են պաշտպանության, հակահարձակման, պայմանական թշնամուն շրջափակելու ու ոչնչացնելու առաջադրանքներ:

Զորավարժությունը շարունակվելու է մինչև սեպտեմբերի 13-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել