Կյանքն անկանխատեսելի է: Այո, իհարկե, մենք կարող ենք ինչ-որ բան պլանավորել, ու գրեթե միշտ հաջողվում է արդյունքի հասնել: Սակայն մարդկանց մեծ մասը գիտի, որ հնարավոր չէ կանխագուշակել ճակատագրի բոլոր շրջադարձերը: Իսկ եթե խոսքը սիրային հարաբերությունների մասին է, ապա սպասվում են անկանխատեսելի իրադարձություններ:

on-uslovilsya-rasstatsya-s-lyubovnitsej-a-cherez-9-mesyatsev-poluchil-otkrytku_c81e728d9d4c2f636f067f89cc14862c

Մի քանի տարի շարունակ մի ամուսնացած տղամարդ սիրավեպ ուներ իտալուհու հետ: Մի անգամ նա խոստովանեց, որ հղի է:

Տղամարդը չէր ցանկանում ամուսնալուծվել, այդ իսկ պատճառով հարցրեց, թե կարո՞ղ է արդյոք աղջիկը վերադառնալ Իտալիա ու երեխային գաղտնի ծննդաբերել այնտեղ՝ մեծ գումարի դիմաց: Նա նաև ասաց, որ մինչև 18 տարեկան դառնալը գումար կտրամադրի երեխային մեծացնելու համար:

Կինը համաձայնեց, իսկ հետո հարցրեց, թե նա ինչպես կիմանա, որ երեխան ծնվել է:

Տղամարդը կնոջը խնդրեց ուղարկել բացիկ ու այնտեղ գրել «սպագետի», երբ երեխան կծնվի:

on-uslovilsya-rasstatsya-s-lyubovnitsej-a-cherez-9-mesyatsev-poluchil-otkrytku_eccbc87e4b5ce2fe28308fd9f2a7baf3

Որոշ ժամանակ անց նրանք իրար հրաժեշտ տվեցին, ու նա մեկնեց Իտալիա:

Անցավ 9 ամիս…

Մի օր տղամարդը եկավ տուն, որտեղ նրան դիմավորեց զարմացած կինն ու ասաց, որ տարօրինակ բացիկ են ստացել:

Կինը բերեց բացիկը: Կարդալով մի քանի տող՝ տղամարդը սպիտակեց, ապա ուշաթափվեց: Կինն օգնության նետվեց: Տարօրինակ բացիկն ընկած էր հատակին…

on-uslovilsya-rasstatsya-s-lyubovnitsej-a-cherez-9-mesyatsev-poluchil-otkrytku_c4ca4238a0b923820dcc509a6f75849b

Այնտեղ գրված էր. «սպագետի, սպագետի, սպագետի, սպագետի, սպագետի: Երեքը՝ ֆրիկադելկաներով, երկուսը՝ առանց: Խնդրում եմ ավելի շատ սոուս ուղարկել»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել