Դիմանկներ և լոսյոններ գլխամաշկի համար

  1. Որպեսզի մազերը շուտ չյուղոտվեն, գլխամաշկը սրբեք 50 մլ օղի, 10մլ 3- տոկոսանոց բորային սպիրտ, 1 թեյի գդալ լիմոնի հյութ պարունակող թուրմով: Պրոցեդուրան խորհուրդ է տրվում կատարել ամեն օր կամ մազերը կեղտոտվելու դեպքում:
  2. Գլուխը լվանալուց առաջ կարելի է մազերին քսել սովորաական կեֆիր և 15-20 րոպե անց՝ լվանալ:
  3. Յուղոտ մազերի համար լավագույն բույսը կալենդուլան է. բույսն օգտագործում են թուրմի տեսքով: Ծաղիկների թուրմը խառնեք օղու հետ (1:10) և քսեք գլխամաշկին: Պրոցեդուրան անհրաժեշտ է կրկնել երկու օրը մեկ անգամ` մեկ ամիս շարունակ: Բուժումը կարելի է կրկնել մեկ ամիս անց:

Մի´ մոռացեք նաև սննդակարգի մասին. կերեք կաթնամթերք, ձու, թարմ բանջարեղեն, մրգեր, սահմանափակեք կամ ընդհանրապես ձեր կերակրացանկից հանեք կենդանական յուղի օգտագործումը` փոխարինելով այն բուսականով:

Խորհուրդ չի տրվում նաև պահածոների, աղի և կծու սննդի օգտագործումը: Պետք է սահմանափակել նաև սուրճը, քաղցրավենիքը, ալկոհոլը: Փոխարենը խորհուրդ է տրվում  շատ զբոսնել, զբաղվել սպորտով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել