Խորհուրդներ

1. Պաստա պատրաստելիս օգտագործեք բարձր, խորը կաթսա (ոչ թե լայն կամ փոքր): 
2. Ջուրը լցնելիս միշտ հիշեք, որ պաստան եփվելիս ծավալով մեծանալու է (220 գր պաստայի համար անհրաժեշտ է 4 լիտր ջուր):
3. Մինչ պաստան ջրի մեջ ավելացնելը պետք է ջուրը աղով համեմել: 
4. Ջրի մեջ ոչ մի դեպքում հարկավոր չէ բուսայուղ ավելացնել: 
5. Եփելու առաջին մի քանի րոպեների ընթացքում պաստան անհրաժեշտ է հաճախակի և զգուշությամբ խառնել:
6. Արդեն եփված պաստան սառը ջրով ցողելու կարիք չկա (եթե պաստայով աղցան չեք պատրաստում), քանի որ օսլան օգնում է, որպեսզի սոուսը լիովին միաձուլվի պաստային: 
7. Պաստան եփելուց հետո պաստայի վրա պետք է ավելցնել այն ջրից որում խաշել եք պաստան (սոուսի հետ միասին):
8. Պաստան եփված վիճակում սառնարանում կարելի է պահել 3 - 5 օր:

Ամենահամեղ սուսը պաստայի համար

Անհրաժեշտ է`
2 ճշ գդ ձիթապտղի յուղ
1 գլ սոխ (մանր կտրատած)
1 ատամ սխտոր (ճզմած)
400 գր լոլիկ
1 ճշ գդ չոր ռեհան
3/4 թեյի գդ շաքարավազ
1/4 թ գդ օրեգանո
1/4 թ գդ աղ
1/8 թ գդ սև պղպեղ
1 ճշ գդ կարագ
1/2 բժ սերուցք
Սոխը և սխտորը ձիթապտղի յուղով տապակել (միջին կրակով):
Ավելացնել լոլիկը, ռեհանը, շաքարավազը, օրեգանոն, աղը և պղպեղը: Եփել մինչև սոուսը կթանձրանա: Կրակը մաքսիմալ իջեցնել, ավելացնել սերուցքը և կարագը: Թույլ կրակի վրա եփել ևս 5 րոպե: 
Սոուսը պատրաստ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել