11948159_875980299143813_796248756_n (1)

Քնել եմ 11-12-ի արանքում, իմ քնի ամենա…ժամանակ, ականջս՝ Բլեյան-Հովհաննիսյան Էդիտա, Աննա, Տաթև, Շուշան, Առնոլդ, Նազենի, Լիլիթ… մոնղոլ-թաթարական հորդայի ներխուժման աղմուկին, վստահ, որ, ի վերջո, կխնայեն ինձ… Ամեն ինչ՝ հա, բայց թողեք իմ ժամին քնեմ… Շնորհակալ եմ՝ խնայեցիք, Աստված տեսնում է, իմ միջոցով վարձահատույց կլինի…

Արթնացել եմ իմ ժամին, թարմ՝ գիշեր-առտու 4-ին մոտ… Իմ ջուրն եմ խմում, հետո… իմ կիտրոնաջուրը, քանզի ինձ այսպես լավ եմ զգում, քանզի սա է, զգում եմ, իմ տարիների հավաքած քաշը կորցնելու եղանակը… Այնպես ապրենք, որ մեր խնամքն ամենահարազատներին բեռ չդառնա…

Դավիթն այս անգամ անաղմուկ իջավ անկողնուց ու ինքնուրույն, հուշիկ անցավ մեր ննջասենյակ բերող գիշերային ճամփեն… Ջո՜ւր, իհարկե: Ի՜նչ սպասված, ինքն իրեն, իր ընթացքով գնացող օր է այս 2015-ի սեպտեմբերի 4-ը:
– Պա՜պ,- ասաց ու գրկեց… Արմինե մայրիկին…

Ես լսել-տեսել-հիացել եմ կեսգիշերին մեր փողոցում` տան մոտ արձակած հրավառությամբ… Հուզեցիք: Ինձ հետ է Խանջյան փողոցի մեր «Սանիտեքս» աղբամանի մոտ ինձ բռնած միջահասակ կնոջ ձայնը, ով ոչինչ չէր ուզում, պարզապես մոտեցել էր հատուկ, որ ինձ ասի.
– Բլեյան ջան, դու շնորհքին մարդ ես, տեսնում եմ՝ ինչպես տղայիդ հետ ամեն օր տանդ աղբը քո ձեռքով ես հանում… Գիտեի՝ թոռդ է, ուրախացա, որ իմացա…
– Դավիթ Բլեյան,- ներկայացնում եմ…

Նայեցի միշտ ընդունող հեռախոսին՝ ոչ մի զանգ, բայղուշ խոսք… Շնորհակալ եմ, որ բոլորդ հարգել եք իմ ժամանակին քնելու իրավունքը…

Դավիթ Բլեյանի բոլոր դրսևորումներից-խասյաթներից այս մեկը միտս եկավ.
– Մի՛ խոսեք, մի՛ ասեք… մի՛ նկարեք…
Ու թույլ չի տալիս՝ խոսես, որևէ ձայն հանես… Իր ուզածը, թեկուզ երազի մեջ, չես ասի, պաշտպանվում է…
Լսում եմ ձեզ, ողջ օրը, հիանում ձեզնով, բոլոր կարգի հարազատներ… մի՛ խոսեք…

Ապրենք իմ այս օրը, վաղը միասին, որ սա էլ դառնա բնական-ներառված շրջան՝ մեր համատեղ երկար կյանքի… Ծնունդի խորհուրդը՝ ծնվելիս, ծնունդի հետ, գիտեք, ամենա-ն է ինձ համար, բայց իմը չի դառնում դրանից հետո ամեն տարի կրկնվող այս խորհուրդը ծննդյան օրերի… Լավ է, որ Դավթի՝ ծննդյան տորթի մոմերը փչելու ուրախությունը կա, այս աշխույժն իմաստ է ստանում: Շնորհակալ եմ, որ ուրախ եք անգամ անկատար իմ այս վիճակով. առանց ձեզնից յուրաքանչյուրի՝ այսպիսին չէի լինի, սա՝ մեկ: Շարունակե՛ք աշխատել իմ այս կերպարի վրա. ես ամեն օր ավելի ուրիշ, ավելին եմ լինելու… Ես կարող եմ, ընդունակ եմ, ես, իսկապես, թևակոխել եմ իմ կյանքի ամենա…շրջանը, Իսահակյանի ասած՝ 1000-ի, ամենաբեղուն, ամենակոնկրետ, առավել վստահելի… Ինձ հետ նախընտրելի է և՛ ճամփա գնալը, և՛ նախագիծ սկսելը նոր, եթե գործը կատարելու ողջ ընթացքում կենտրոնանալու եք ձեր անելիքի վրա… Ես այն տարիքում եմ, որ իմ անելիքը ցանկացած ձեռնարկում կգտնեմ: Այո՛, ես երբե՛ք այսքան հուսալի չեմ եղել… Ի՜նչ ուշանալ, ի՜նչ «չեմ իմացել»… ծննդյան օրվա աղմուկը հենց սրա համար է, որ իմանաս…

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել