Դրսից մի շարք ուժերի մտահոգում է հայության վերածնունդը, որը իրենից ենթադրում է որոշ ուժերի հետ կտրուկ հակասությունների խորացում և առաջացում: Նրանց անհանգստացնում է այն հանգամանքը, որ աշխարհի տարբեր ծագերում ապրող հայ սկսում են մտահոգվել ոչ միայն սեփական անձով, այլև համահայկական խնդիրներով:
Այսպիսով, այսօրվա հայ երիտասարդության որոշակի հատված սկսում է մտածել, թե ինչու հայկական արիական ցեղերի հայրնիքը համարվող Հայկական լեռնաշխարհը և նրա հարակից տարածքները չեն պատկանում հայերին: Այս հանգամանքը դրսևորվում է տարբեր շարժումներով կամ առանձին կազմակերպությունների գործունեությամբ, որոնց տարածումը և համակարգումը կարող է վերածվել համահայկական (անկախ կրոնական պատկանելիության) գաղափարահոգևոր պայքարի: Նշվածի իրականության վերածվելը կանխելու համար Հայաստանի և Արցախի Հանրապետությունների, Ջավախքի, Հայկական Սփյուռքի երիտասարդության շրջանում իրականացվում են բացահայտ և ծածուկ երկարաժամկետ ու կարճաժամկետ հակահայկական ծրագրեր, որոնք պետք է նրանց տանեն սխալ ուղղությամբ և կանխեն հայկականության հավանական ուժեղացումը: Այդ նպատակով ծախսվում են լուրջ գումարներ, որոնք ուղղվում են ընդհանուր առմամբ հայ երիտասարդությանը վերահսկելուն և ղեկավարելուն` հեռացնելով ազգային և հոգևոր արժեքներից, դարձնալով փոքրոգի, անհեռանկարային աշխարհաքաղաքացի` զուրկ սեփական եսից և արժանապատվությունից: Այդ քայքայիչ աշխատանքները իրականացվում են տարբեր ոլորտներում տարբեր եղանակներով:
Մի քանի այսպես կոչված, իբր թե հայերի բերանով սկսում են հակահայկական հայտարարություններ տարածել,վերջիներս ականտեսն եղանք մի շարք գործիչների հայտարարությանը, որը Հայաստանը պետք է մտնի Ռուսաստանի կազմի մեջ։
Բոլոր այսպիսի մարդկանց, ովքեր վախկոտի նման, կամ այլ պատճառով, մեր սուրբ հողը, որի վրա լիքը արյուն ենք թափել, որ ուրիշի տիրապետության տակ չանցնի, ուզում են բանտիկով փաթաթած տան ռուսներին կամ չգիտեմ ցանկացած այլ պետության։ Խորհուրդ կտամ Ձեզ Հայաստանից փախնեք ընտանիքով, գնացեք այնտեղ որտեղ ձեր համար ապահով է:
Հայաստանը Հայրենիքն է․․․
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sevan.aghajanyan/posts/841068422668023?__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել