Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Եվրո-2016»-ի ընտրական փուլում ֆուտբոլի Անգլիայի հավաքականն արտագնա խաղում 6 անպատասխան գնդակ է ուղարկել Սան-Մարինոյի հավաքականի դարպասը:
Այսպիսով` Անգլիայի հավաքականն առաջինն է, որը «Եվրո-2016»-ի եզրափակիչ փուլի ուղեգիր է նվաճել:
Հիշեցնենք, որ գոլերից մեկը խփել է Ուեյն Ռունին` Անգլիայի հավաքականում խփած գնդակների թվով հավասարվելով լավագույն ռմբարկու, անգլիական ֆուտբոլի լեգենդ Բոբի Չարլթոնին: Ռունիի ու Չարլթոնի ակտիվում կա 49-ական գոլ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել