Life.panorama.am-ը գրում է.
Խոյ
Խոյերին այսօր դժվար կլինի իրենց էներգիային կոնկրետ կիրառում գտնել: Կարող է նեղանալ շփման շրջանակը, նվազել նախկին զբաղմունքների նկատմամբ հետաքրքրությունը: Ջանքերի մարտավարությունն ու ուղղությունը կհուշեն հանգամանքները: Հնարավոր է նախօրեի ծրագրի շարունակություն, սակայն տպավորություններն այդքան վառ չեն լինի, իսկ շատ էֆեկտներ կանխատեսելի կլինեն: Եթե վերադառնում եք տուն, լավ կանեք մինչ երեկո արդեն տանը լինեք:
Ցուլ
Ցուլերը կարող են հանգստյան օրն ազատ ռեժիմով անցկացնել: Չարժե չափից շատ էներգիա ներդնել տնտեսական հոգսերում, փորձել ազդել ուժերի դասավորության և փոխհարաբերությունների բնույթի վրա: Այս օրերը հնարավորություն են տալիս դուրս գալ դեպքերի շրջապտույտից և մտորել վերջին իրադարձությունների շուրջ: Սնունդը չպետք է լինի չափից դուրս շատ և ծանր: Քնից առաջ օգտակար կլինի դուրս գալ մաքուր օդի, հանգիստ զբոսնել տան շրջակայքում:
Երկվորյակ
Երկվորյակները կարող են մինչ երեկո հետևել իրենց տրամադրությանը: Ամենայն հավանականությամբ այն փոփոխական կլինի, մտադրությունները հաճախ կփոխվեն կամ կշտկվեն: Շփման ինտենսիվությունը կթուլանա, հնարավոր է ձգտում ժամանակավոր միայնության: Չարժե նախաձեռնություն դրսևորել, կարևոր գործեր սկսել, քանզի ցրվածության, նպատակների անորոշության, հանգամանքների անհստակության պատճառով էֆեկտը ցածր կամ զրոյական կլինի:
Խեցգետին
Խեցգետիններին խորհուրդ է տրվում օրն ամբողջությամբ նվիրել հանգստին: Լավ կլինի բնության գրկում գտնվել: Նոր ծանոթությունները դժվար թե հեռանկարային լինեն: Եթե շփման ձգտումը մեծ է, ավելի լավ է ժամանակ անցկացնել հին ծանոթների և ընտանիքի անդամների հետ: Կոնկրետ թեմաների նկատմամբ հետաքրքրությունը կարող է աստիճանաբար փոխվել դատարկ հետաքրքրասիրության: Երեկոյան գերակշռող կդառնան երազանքները, երևակայությունը, կսրվի զգայունությունը:
Առյուծ
Այս օրերի մթնոլորտն Առյուծների մեծամասնության համար չեզոք է: Այն հարմար է հանգիստ շփման և անշտապ գործողությունների համար: Եթե հանգստյան օրերն անցկացնում եք ընկերախմբում, ընկերների շրջանակը կարող է նեղանալ: Սակայն դա չի խանգարի, որ լավ ժամանակ անցկացնեք` մանավանդ, եթե ձեզ կապում են ընդհանուր հետաքրքրություններն ու ճաշակները: Կարելի է վերջնականապես կողմնորոշվել անձնական նախապատվություններում և համակրանքներում:
Կույս
Կույսերը ստիպված կլինեն համակերպվել, որ այսօր չեն կարող ազդել դեպքերի ընթացքի վրա: Հնարավոր է ցրվածություն, մոռացկոտություն: Շատ բան կախված կլինի հանգամանքներից օգտվելու ձեր ունակությունից: Օրը լավ կանցնի, եթե օգտվեք ձեզ թելադրված խաղի կանոններից և չփորձեք թելադրել ձերը: Մտերիմ հարաբերություններում թերըմբռնում կմնա: Դա ձեզ ձեռնտու կլինի, եթե մտադիր եք պահպանել նախկին հեռավորությունը:
Կշեռք
Կշեռքներին խորհուրդ չի տրվում տարվել արտաքին ակտիվությամբ: Ավելի կարևոր է վերջնականապես կողմնորոշվել ձեր ծրագրերում, ճաշակներում, նախապատվություններում: Դա հատկապես կարևոր է, եթե ծրագրում եք կրթություն ստանալ, բարձրացնել որակավորումը, փոխել մասնագիտությունը, իմիջը, բիզնես մարտավարությունը, մեկնել այլ քաղաք, այլ երկիր: Հնարավոր է, որ ամենակարևորը ապագա գործընկերության, ամուսնության հարցը լինի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



