1055645490Համաշխարհային տնտեսության աճի տեմպերը մնում են համեստ և անհավասարակշռված, որն էլ հանդիսանում է հիմնական դժվարությունը, հայտնել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գլխավոր տնօրեն Քրիստին Լագարդը, «մեծ քսանյակի» երկրների Կենտրոնական բանկերի և ֆինանսական հաստատությունների նախագահների հետ շաբաթ օրը Անկարայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն:

Լագարդի բառերով՝ «ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրների տնտեսությունների համար արտադրողականության աճի ցուցանիշը մնում է ցածր մակարդակի վրա»:

Լագարդը նաև ողջունել է «քսանյակի» նպատակաուղղվածությունը որոշակի քայլեր ձեռնարկելու, որը կնպաստի զարգացող երկրներում համապատասխան պայմանների ստեղծմանը: Նա կոչ է արել ակտիվորեն աջակցել ժողովի դրական արդյունքներին Ադիս Աբեբայի ֆինանսավորման և զարգացման հարցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել