«Յունիբանկը» «Մանկական Եվրատեսիլ-2012» մրցույթի ֆինանսական գործընկերը և հեռարձակման հովանավորն է: Այս տարի մրցույթը կանցկացվի դեկտեմբերի 1-ին` Ամստերդամում (Նիդերլանդներ) և կհեռարձակվի Առաջին ալիքի ուղիղ եթերում: Մրցույթում Հայաստանը կներկայացնի «Compass band» խումբը` «Sweety baby» երգով:
Ամստերդամ մեկնելուց առաջ «Compass band» խմբի անդամները` Աբրահամը, Դավիթը, Արշավիրը և Արամը, հյուրընկալվեցին «Յունիբանկում» և ծանոթացան բանկի աշխատանքին: «Յունիբանկի» աշխատակազմը տղաներին մաղթեց վառ ու տպավորիչ ելույթ, և, իհարկե, հաղթանակ, և որպես նվեր նրանց հանձնեց Visa Gold միջազգային բանկային քարտեր:
«Յունիբանկը» շարունակում է զարգացնել սոցիալական պատասխանատվության ուղղությունը, որի շրջանակներում հատուկ ուշադրություն է հատկացնում երեխաներին և երիտասարդությանը վերաբերող նախագծերին: Այսպես, բանկը սկսել է իրականացնել Երևանի և մարզերի դպրոցների բարեկարգման և կահավորման ֆինանսավորման նոր ծրագիր և արդեն իսկ մարզական նոր գույք է նվիրել Կապան քաղաքի N7 հիմնական դպրոցին: Բանկի միջոցներով վերանորոգվել է Երևանի Նանսենի անվան N150 դպրոցի հանդիսությունների դահլիճը, իսկ N157 դպրոցում շուտով կգործի ժամանակակից սարքավորումներով հագեցած համակարգչային դասարան: