Կաթ և կաթնամթերք
Կաթը լուսնային սննդամթերք է, իսկ Լուսինը, ինչպես հայտնի է, կանացի մոլորակ է, որը պարգևում է հմայք, կանացիություն և նրբություն:
Սերուցքային կարագ
Այն կնոջը պագևում է աչքերի հմայիչ փայլ, ձայնը գրավիչ է դարձնում, հոդերի աշխատանքը՝ ճկուն:
Խոտաբույսերով թեյ
Դրանք գեղեցկություն են պարգևում, որովհետև իրենց մեջ կրում են Վեներայի էներգիան: Հատկապես վարդից պատրաստված բոլոր մթերքները օգտակար են:
Ջուր
Ջուրը նույնպես կապված է Լուսնի հետ: Այն պետք է հնարավորինս շատ խմել: Ջրի պակասը կնոջը դարձնում է չոր բոլոր իմաստներով:
Խաղող, չամիչ, թուզ
Հնդկաստանում ավանդույթ կա, որ հարսն ու փեսան խմում են մեկական բաժակ չամիչով և զաֆրանով կաթ: Այսպիսի ըմպելիքը ուժ է հաղորդում ինտիմ հարաբերություններից առաջ: Ընդհանրապես չոր մրգերը նպաստում են օրգանիզմի մաքրմանը, ինչը բարերար ազդեցություն է թողնում մաշկի, եղունգների և մազերի վրա:
Նուշ
Նուշը բուժիչ հատկություն ունի, այն նպաստում է հաղթահարելու հոգնածությունը, գլխացավերը և անքնությունը: Հղի կանանց համար շատ օգտակար է նուշի կաթը, իսկ նուշի յուղը ցավազրկող է և վերքեր է բուժում:
Զաֆրան
Զաֆրանը ամենաօգտակար համեմունքն է: Բուժում է ընկճախտը, հոգնածությունը, նյարդային համակարգը:
Թագավորական ժելե
Մեղվարտադրության մթերքներից ամենաօգտակարները թագավորական ժելեն է և ծաղկի փոշին: Միկրոէլեմենտների քանակով դրանք գերազանցում են կնոջ համար օգտակար բոլոր մյուս մթերքները:



