Ճանապարհորդության պատրաստվելիս մարդիկ ընտրում են երկրներ, լողափեր, հյուրանոցներ, բայց կան մարդիկ, ում համար ճանապարհորդության հաճույքները սկսվում են հենց ինքնաթիռից։ Մեր նախնիները երբեք չէին կարող պատկերացնել, որ հազարավոր կիլոմետրեր կտրելը երբևէ կարող է հաճելի լինել. երկնքում բազմել փափուկ բազկաթոռին, համտեսել համադամ ուտեստներ, դիտել հեռուստացույց և տաք սուրճ վայելել։)
Որպեսզի մարդիկ որևէ ավիաընկերություն չընտրեն միայն A կետից B կետը տեղափոխվելու համար, որոշ ընկերություններ այնպիսի ծառայություններ են առաջարկում, որ ուզում ես էլի ու էլի թռչել նրանց ինքնաթիռներով։
Եվ այսպես, ներկայացնում ենք ավիաընկերություններ, որոնք էկոնոմ դասով թռչող ուղևորներին լավագույն սնունդն են մատուցում։
Պարզելու համար, թե որքան արժե այս ավիաընկերությունների ինքնաթիռներով թռչելը, մենք համեմատեցինք մոտավորապես հավասար հեռավորությունների թռիչքների գները, քանի որ նշված ընկերությունները երկրագնդի տարբեր հատվածներ են սպասարկում։
10. Lufthansa
10-րդ հորիզոնականում Արևմտյան Եվրոպան սպասարկող, գերմանական դրոշն իր վրա հպարտորեն կրող «Lufthansa» ավիաընկերությունն է։ Էկոնոմ դասի ուղևորները կարող են վայելել առողջարար, թարմ սնունդ, նախուտեստների համեղ ասորտիմենտ՝ համեմված աշխարհամասին հատուկ բույրերով։ Կարող եք ճաշակել խրթխրթան կրուասաններ, հյութեղ մրգեր, տարեկանի հաց, բազում ապուրներ, և կարծում եմ՝ կարիք չկա նշելու, որ կարող եք վայելել սառը բավարական գարեջուր։ «Lufthansa»-ն նաև տարբեր ճաշացանկեր ունի բուսակերների, ինչպես նաև նրանց համար, ովքեր առանց խոլեստերինի կերակուրներ են ուտում։
Բեռլինից Աթենք կհասնեք 293 $-ով։
9. Garuda Indonesia
Գաղտնիք չէ, որ «Garuda Indonesia»-ի էկոնոմ կարգը բարձր մակարդակի վրա է. նրանք ոչ միայն ստացան երկրորդ հորիզոնականը «Skytrax» ընկերության անցկացրած ռեյթինգում, այլև անցած տարի արժանացան մրցանակների՝ ինքնաթիռի անձնակազմի սպասարկման համար, ինչը նշանակում է, որ ուղևորներն անմոռանալի պահեր են վայելում երկնքում։ Այնուամենայնիվ, բոնուսներն այսքանով չեն ավարտվում։ Այս ավիափոխադրողի ճաշացանկով չեն կարող հպարտանալ անգամ որոշ ռեստորաններ։
Ջակարտայից Տոկիո թռիչքը կարժենա 921 $։
8. EVA Air
Եթե ընտրել եք «EVA Air»-ը, կսկսեք ձեր օրը չինական շիլայով «Taoyuan International» օդանավակայանի թռիչքուղում, ապա ճաշին կուտեք առողջարար թայվանական բրինձ և վերջապես երեկոյան կհամտեսեք աշխարհի լավագույն կարմիր գինիները, նաև ասիական գարեջուր՝ վայրէջք կատարելով աշխարհի 4 մայրցամաքներում։ Լա՞վ է հնչում։ Պատկերացրեք, որ այդպես էլ կա, որովհետև ավիաընկերությունը զբաղեցրեց 8-րդ հորիզոնականն ամենահեղինակավոր ավիաընկերությունների ցուցակում՝ էկոնոմ դասի ուղևորներին մատուցվող ծառայությունների և սնունդի համար։
Թայվանից Տոկիո կարող եք թռչել 561 $-ով։
7. ANA All Nippon Airways
Նրանց կարգախոսն է՝ «Ճապոնիայի ոգեշնչում է», և զարմանալի չէ, որ «ANA All Nippon»-ի էկոնոմ դասում առաջարկվող սնունդը համեմված է Արևելքի բույրերով։ Իսկ ո՞վ է դժգոհ նրանցից, ինչպես երևում է՝ շատ քչերը, որովհետև սնունդն ընտրվում է ուղևորների քվեարկության արդյունքում, մատուցվում են ցիտրուսային փաթեթավորմամբ անուշաբույր «Կաբոսու» կոկտեյլներ (որոնք, իմիջիայլոց, հենց ավիաընկերության արտադրանքն են), «Շարդոնե» պահածոներ, շոգեխաշած հավի կրծքամսով ուտեստներ, դեղնապոչ սաղմոնի ֆիլեներ սոյայի սոուսում և խորտիկներ իտալական խոհանոցից։
Տոկիոյից Սինգապուր կհասնեք 617 $-ով։
6. Singapore Airlines
Ոգեշնչված իրենց երկրի բազմամշակութայնության և կոսմոպոլիտիզմի գաղափարներով՝ «Singapore Airlines»-ը բուրում է աշխարհի բոլոր մշակույթների բույրերով։ Որոշ թռիչքներում մատուցում են չինական արիշտա կծու սոուսում, որոշներում՝ իտալական ռագու՝ շոգեխաշած մրգերով։ Որոշ ուղևորներ վայելում են ապուրներ՝ բերված Փոքր Հնդկաստանից, որոշները՝ մարինացված հավի կրծքամսեր կամ ձկներ։ Եվ վերջում, իհարկե, կարող եք ուտել քաղցր դեսերտների լայն տեսականի, ինչպես նաև մաֆիններ և պաղպաղակ։
Սինգապուրից Տոկիո՝ 651 $։
5. Cathay Pacific Airways
Առաջարկելով կատարյալ խոհանոց՝ «Cathay Pacific»-ն այնպես է արել, որ իրենց էկոնոմ դասի ուղևորները կարողանան վայելել Հոնգկոնգի խոհանոցը։ Այն իրենից ներկայացնում է տարատեսակ ապուրներ, թարմ պատրաստված բրնձե ճաշատեսակներ և արևելյան համեմունքներ։ Եվ մի՛ անհանգստացեք, եթե ունեք հատուկ խնդրանք, քանի որ «Cathay»-ը կարող է առաջարկել թե՛ ուտեստներ բուսակերների համար, թե՛ ցածր կալորիականությամբ կերակուր, թե՛ առանց խոլեստերինի սնունդ։
4. Etihad Airways
Նրանց հյուրասիրությունների մեջ մտնում են տարբեր տեսակի խմիչքներ՝ սկսած թունդ ոգելից խմիչքներից մինչև գարեջուր և տարբեր երկրների գինիներ, սուրճ, թեյ՝ համեղ թխվածքներով։ Դուք կզգաք Մերձավոր Արևելքի խոհանոցի բոլոր համերը Միացյալ Էմիրությունների փոխադրողի հետ, որովհետև ձեզ կմատուցեն շաֆրանով բրինձ՝ տարբեր երկրներին հատուկ հավելումներով, որոնք խորհրդանշում են ավիաընկերության տեղակայման վայրի՝ Դուբայի բազմամշակութայնությունը։
Դուբայից Հռոմ թռիչքն արժե 481 $։
3. Asiana Airlines
Կորեական ընկերությունը նույնպես հետ չի մնում իր մյուս ասիական գործընկերներից և իր առատ ճաշացանկում առաջարկում է Արևելքի համերի սեփական մեկնաբանությունը։ Կարող եք համտեսել կորեական լապշա, տարատեսակ ապուրներ, ճապոնական ոճով ճաշատեսակներ, աղցաններ անմիջապես Ասիայից։
Սեուլից Պեկին՝ 315 $։
2. Turkish Airlines
Ցանկանալով ներկայացնել իր ուղևորներին Թուրքիայի համերը՝ ազգային դրոշն իր վրա հպարտորեն կրող «Turkish Airlines»-ը ձեզ կառաջարկի սուպերթարմ միջերկրածովյան սենդվիչներ, տաք և սառը նախաճաշեր, համեղ հունական սուրճ, տարբեր տեսակի ձկների ֆիլեներ, համեղ ջեմեր, ինչպես նաև ոգելից խմիչքներ, գինի, գարեջուր, և այդ ամենը ձեզ կմատուցվի իրական սպասքով և մետաղյա դանակ-պատառաքաղով։
Ստամբուլից Բարսելոնա՝ 348 $։
Հարավարևելյան Ասիայի խոհանոցի լավագույն բաղադրիչները կառաջարկի ձեզ «Thai Airways»-ը, որին «Skytrax»-ը ճանաչեց էկոնոմ դասի լավագույն կերակրողը երկնքում։ Ինքնաթիռի մեջ դուք կզգաք Բանգկոկի սրճարանների բույրը, քաղցրավենիքի խանութների համը, ռեստորանների լավագույն սնունդը։ Եվ մի՛ վախեցեք, որ չեք հավանի Արևելքի համերը, որովհետև նրանք ունեն նաև միջազգային մենյու և, իհարկե, մշտապես բաց բար։
Բանգկոկից Տոկիո կարող եք թռչել 297 $-ով։