Մեր երկրում գրեթե ամեն ինչ արժեզրկելով՝ հասել են արդեն «հերոս» բառին: Ժողովուրդ, հերոսը «ժողովրդական արտիստի» կոչում չի, որ ում ու երբ ոնց ուզեք՝ դարձնեք:
Սահմանամերձ գյուղացին հերոս չի, զինվորը դեռևս հերոս չի, նույնիսկ ազատամարտիկը հերոս չի, էլ չասած տաքսու վարորդը, ակտիվիստը, բնապահպանը, եսիմ ով: Բախտի բերմամբ կամ դժբախտաբար ինչ-որ կարգավիճակում հայտնվելը երբեք ոչ մի տեղ չի համարվել հերոսություն: Հերոս դառնում են խիստ եզակիները, որոնք կոնկրետ գիտակցված ու շատ մեծ քայլերի են գնում, որը չի հաջողվում անել ճնշող մեծամասնությանը: Չի կարելի ցանկացած մեկին հերոս ասելով՝ հավասարեցնել Մոնթեին, Ազնավուրին, Սպարապետին, Վազգեն Առաջինին և այլն:
Իմ կարծիքով՝ մարդիկ շատ հեշտ հերոսացնում են յուրաքանչյուրին, որ արդարացնեն իրենց վախկոտությունը, իրենց վախկոտությունը նորմալի տեղ անցկացնելով՝ ենթագիտակցորեն նորմալին էլ պիտի սարքեն «հերոս»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել