Լուցկին ստեղծվել է Շվեդիայում 1855 թվականին:
Ձայնագրման սարքը հորինել է Էդիսոնը 1878 թվականին:
Շերամն ունի 12 աչք, 9 զույգ ոտք, 2 զույգ ծնոտ:
Փայտակեր որդերը 1946թ. կերան Նյու Ջերսի նահանգի Մանասկվան գետի վրա գցված կամրջի հենասյունը և կամուրջը փլվեց:
Առաջին տպագրական մեքենան ստեղծել է Ֆ. Կենիգը՝ 1812-1814 թվականներին:
1989 թվականին դեպի Վեներա արձակվեց Երկիր մոլորակի առաջին արբանյակը՝ «Մագելանը»:
Պատմության մեջ հայտնի է Թոմաս Վեդերսը, որի քթի երկարությունը 19 սմ էր:
Մարդն օրվա ընթացքում ներշնչում և արտաշնչում է 23 հազար անգամ:
Ճապոնացիների համոզմամբ՝ մարդու հոգին գտնվում է որովայնում:
Ջորջ Վաշինգտոնն ԱՄՆ-ի միակ նախագահն է, որը չի ապրել Սպիտակ տանը:
Հյուսիսային Կորեան 2006 թվականին դարձավ աշխարհի 9-րդ ատոմային երկիրը:
Գետաձին մարդուց արագ է վազում:
Կոկորդիլոսը լեզուն շարժել չի կարողանում:
Ամեն րոպե մարդու մարմնում մեռնում է 300 միլիոն բջիջ:
Փռշտոցը դուրս է թռչում 100 կմ/ժամ արագությամբ:
Ամեն տարի աշխարհում 2.5 միլիոն գիրք է լույս տեսնում սխալ կազմերով:
Անօդաչու օդապարիկը հասել է 51815 մ բարձրության:
Առաջին ձեռնասուն կենդանին շունն է:
Ոսկին քիմիական տարրերից ամենաճկունն է: Դրա 1 գրամից կարող է ստացվել մինչև 2.4 կմ երկարությամբ լար:
1952 թվականին բացվեց Վոլգա-Դոն նավարկելի ջրանցքը:
1989 թվականին Աֆղանստանից դուրս բերվեցին խորհրդային վերջին զորամասերը:
Հանրահայտ Չեբուրաշկայի պատկերը պատկանում է նկարիչ Լեոնիդ Շվարցմանին, իսկ նկարն ստեղծվել է ըստ Էդուարդ Ուսպենսկու հանրահայտ մանկական գրքի: