Այսօր լրատվամիջոցներից մեկում կարդացի, որ ես իբր պայքարում եմ ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ դառնալու համար, չէի անդրադառնա այս հարցին, եթե վստահ լինեի, որ մեր լրատվամիջոցներն ամբողջովին գտնվում են պրոֆեսիոնալիզմի դաշտում և իրենց պատվի գործն են համարում կեղծ և պատվիրված լուրեր չտարածելը, ցավոք, որոշ դեպքերում այդպես չէ, ապացույցը՝ որ այլ էլեկտրոնային լրատվամիջոցներ այս կեղծիքն արդեն շտապել են տիրաժավորել։ Նաև տառապանքս փորձ ունի, մի ժամանակ էլ փորձեցին այլ պայքար վերագրել ինձ, որը ևս, ժամանակը ցույց տվեց, որ ախմախ հորինվածք էր։ 
Ուրեմն ասեմ մեծատառերով.
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ ՉԻ ՊԱՅՔԱՐՈՒՄ ՈՉ ՄԻ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ, ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻՆ ԲՈԼՈՐԸ ՏԵՍՆՈՒՄ ԵՆ, Եվ ԳՆԱՀԱՏՈՂԸ ԳՆԱՀԱՏՈՒՄ Է...
Մնացածը, ինչպես կասեր իմ սիրելի խմբագիր Արամ Աբրահամյանը՝ «ֆիգնյա», իսկ տվյալ լուրիկը գրողին ուզում եմ ասել, եթե ցանկություն է ունեցել իր բոյից ավելի երկար սուտ գրել, իրեն հաջողվել է, դե իսկ տվյալ լրագրողի ետևում կանգնած կեղտոտ ականջների մասին ավելի լավ է չասեմ...
Սիրելի լրատվամիջոցներ, խմբագիրներ և լրագրողներ, խնդրում եմ խայծը կուլ չտալ, բաց և հրապարակային ասում եմ՝ ես ոչ մի պայքար չեմ մղում և չեմ էլ պատրաստվում հետագայում... 
Սա իմ հրապարակային պատասխանն է բոլոր նրանց, ովքեր ցանկություն կունենան իմանալ իմ պատասխանը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել