Ժողովուրդ, հասցրել եք այս հոդվածը կարդալ??? http://www.hraparak.am/2012/01/10/inchqan-esh-ka/
Ինչքան կարելի է իրար վիրավորել, քարկոծել: Ծիծաղելի  է  դարձել  բոլոր "անմեդալ"  ստեղծագործողների դիրքորոշումը: Վիրավորված հոգիները շրջում են քաղաքում: Հա, հասկացանք, Հասմիկ Պողոսյանը անտարբեր է ամեն ինչին, ինչ կատարվում է մեր երկրի մշակութային կյանքում: Թացը չորի հետ խառնել, վառում, տաքանում են մարդիկ: Բայց ախր ով է թույլ տվել  մարդուն "էշ" անվանել: Եթե կոմունիստական ցենզուրան լիներ, հիմա /շատ կներեք/ տակները լցրած կլինեին ու երջանիկ կժպտային նույն նախարարին /չկարծեք` ԽՍՀՄյան "մսաղացի" կողմնակիցն եմ, բայց ամեն դեպքում չափի զգացումն էլ լավ բան է, էլի/: Նույն Ռուբեն Հախվերդյանը  հեռուստատեսությամբ ասաց, թե իբր ազգը փրկելու համար պետք է 2012-ին թեկնածությունն առաջադրի նախագահական ընտրություններին: Ծիծաղելի չէ? Իսկ Գուրգեն Խանջյանին տեսնես ինչ մրցանակ են  շնորհել, որ հրաժարվել է? Իսկ եթե Նունե Եսայանի ու Հայկոյի կողքին Վ. Արծրունուն էլ մեդալ տային չէր վերցնելու? Չէ, պարզապես հետաքրքիր է: Մեդալակռիվը միշտ էլ մոդայիկ է Հայաստանում: Կան որոշները, որ կարող են երկաթի ու գումարի կռիվ անել, պայքարել, բայց որ դրա մեջ ներգրավվում են  պրոֆեսիոնալները  միթե խայտառակություն չէ? Ինչ է, չեն հասկանում, որ ասենք Արծրունուն սիրելու ու լսելու են  մարդիկ առանց հիշելու` մեդալակիր է, թե ոչ, նույնը և Հախվերդյանին...
 Ես իհարկե հասկանում եմ, որ արվեստագետները  եսակենտրոն են, պահանջկոտ, հասկանում եմ, որ եթե ես էլ  երևացող մարդ լինեի ու  աթոռակցիս զարդարեին մեդալներով ու փառքով` ինձ ոչ, գուցե ես էլ սրտնեղեի զուտ մարդկային տեսակետից, չէ որ մենք միշտ կարծում ենք, թե մենք ավելի շատ արժանիքներ ունենք, քան դիմացինը: Խոսողները լավ էլ գիտեն, որ իրենք նախարար չեն դառնալու, որ ամեն ինչ անցողիկ է /պաշտոնը ևս/, ախր  միշտ բոլորս դատարկ տեղում սիրում ենք մեզ դնել Սոկրատեսների ու Դեմոկրիտների տեղը, բա էլ ուր մնաց փիլիսոփայությունը, մարդիկ: 
  Հա, Սունդուկյանի անվան թատրոնը շատ նմանվել է մանկությանս տարիներին սիրված հեքիաթին`"Կացնով շիլային", ինչ արած, հա, հեռուստատեսությունը դարձել է հեռուստամղձավանջ և  իրականում դա, այլ ոչ թե ծխախոտն է վնասում առողջությանը, հա, զզվելի են  անճաշակ  շինությունները, պոռնո պոեզիան, որի վրա թքած ունեն բոլորը և որը գուցե տարիներ հետո կներառվի դպրոցական գրականության ցանկում, թքաաաաաաաա~ծ, ում է պետք: Խնդիրներն իրականում ավելի քան շատ են, բայց մարդիկ, արդյոք արժի մեդալների համար անձնավորել ամեն ինչ, վիրավորել ու վիրավորվել, հը^??

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել