12-ամյա երեխայի ծեծի դեպքով քրեական գործ է հարուցվելArmlur.am-ը գրում է.

ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Արարատյան փողոցի թիվ 90 շենքի բակում 12-ամյա երեխային ծեծի ենթարկելու դեպքի առթիվ, այս մասին Armlur.am-ը տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

2015թ. օգոստոսի 30-ին 12-ամյա երեխայի պապը հաղորդում է տվել, որ  նույն օրը՝ 16:00-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակիչ Մ.Սարգսյանը Երևան քաղաքի Արարատյան փողոցի թիվ 90 շենքի բակում իր որդուն ձեռքով հարվածելու համար ծեծի է ենթարկել 23.08.2003թ. ծնված 12-ամյա իր թոռանը` պատճառելով մարմնական վնասվածքներ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել