Հիմա ասեմ, թե ինչու եմ ասում, որ մեր հավաքականը 180 աստիճանով փոխվել ա: Մեր հավաքականն այլևս չունի Ռոման Բերեզովսկի և նրա փոխարեն անփորձ Գևորգ Կասպարովն է, բայց անձամբ ես հավատում եմ, որ լավ երկրպագելու դեպքում նա կհաղթահարի իր լարվածությունը և կոպիտ սխալներ չի գործի: Մենք ունենք նաև նոր մարզիչ Սարգիս Հովսեփյանին, ով Փյունիկին դարձրեց գավաթակիր, Հայաստանի հավաքականով կարողացավ ուժեղ դիմադրություն և բարձր կամք ցուցադրել Պորտուգալիայի պես գերհզոր հավաքականի դեմ, ճիշտ է՝ արդյունքն այդքան էլ գոհացնող չէր, քանի որ պորտուգալացի աստղ Կրիստիանո Ռոնալդուն իր բարձր խաղամակարդակը ևս մեկ անգամ ապացուցեց և հաղթանակ պարգևեց պորտուգալացիներին՝ 3:2 հաշվով:
Հ.Գ. Անկախ ամեն տեսակ փոփոխություններից՝ ես մեր հավաքականի կողքին եմ թե՛ լավ և թե՛ վատ օրերին, իսկ այսօր մենք բոլորս պետք է երկրպագենք Հայաստանի հավաքականին՝ հույս ունենալով, որ տղաները կկարողանան ցուցադրել իրենց նվիրվածությունը և Սերբիայից կվերադառնան միավորով: