Պիտի զգաստանա՞նք վերջ ի վերջոյ.... Հայեցի կրթութեան մասին կը խօսինք, կը բարբառինք ճոռոմ-ճոռոմ բառերով եւ յետոյ օտար դպրոց կը տանինք մեր զաւակները.... կամ հայ կրթարան կը փակենք հանգիստ խղճով.... Միասնականութեան մասին կը խօսինք օրն ի բուն, յետոյ ակումբ-ակումբ կը խաղանք, «մեր կողմ», «ձեր կողմ».... «մեզմէ», «ձեզմէ»... եւ նման բաներ, երբեմն իրար նկատմամբ անհանդուրժողութիւնը հասցնելով եղբայրամերժ ատելութեան.... Հայկական արժէքներու մասին կը խօսինք, կը հպարտանանք ալ, յետոյ օտար ու խորթ «արժէք»ներուն կը դառնանք խնկարկու.... օտարը կը բարեբանենք լորձնաշուրթն, օտարին կը քծնինք ստրկաբար, օտարին կը ծառայենք ամենայն հաւատարմութեամբ.... Հայրենիքը կը պաշտենք, երդում-պատառ կ՛ըլլանք զայն փառաբանելով.... յետոյ հայրենիքէն փախուստ կու տանք, օտար երկինքներու տակ կ՛որոնենք մեր բախտը.... Այսպիսին ենք մենք.... Յիշենք յայտնի խօսքը, որ այնքա՛ն ճշմարիտ կը հնչէ այժմ եւ յաւիտեան. «Ազգեր չեն մեռնիր, այլ ինքնասպան կ՛ըլլան».... ԱՐԹՆՆԱ՛ՆՔ.... Եթէ չենք ուզեր ԻՆՔՆԱՍՊԱՆ դառնալ....
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել