Ադրբեջանի Օղուզի շրջանում երկրորդ երկրաշարժն է տեղի ունեցելYerkir.am-ը գրում է.

Ադրբեջանի Օղուզի շրջանում այսօր երկրորդ երկրաշարժն է գրանցվել. հայտնում է АПА-ն:

Երկրաշարժը տեղի է ունեցել Շեքի քաղաքից 27 կմ հարավ-արևելք, տեղական ժամանակով 14։38-ին։ Հիմոկենտրոնը  եղել է 20 կմ խորության վրա։ Երկրաշարժը չի զգացվել։

Առաջին երկրաշարժը այս շրջանում  գրանցվել էր առավոտյան 09:55-ին և նույնպես չէր զգացվել:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի մի շարք քաղաքներում այսօր առավոտյան 7-8 բալանոց երկրաշարժ է տեղի ունեցել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել