Քիմ Քարդաշյանն անգործ նստել չի սիրում: Սոցիալական ցանցերում կիսվելով իր գաղափարներով` գեղեցկուհին ժամանակ չի կորցնում դրանք իրականացնելու հարցում եւս: 

“True Reflection”. այսպես է կոչվում ռեալիթի-շոուների հայազգի աստղի թողարկած նոր բույրը, որի գովազդային լուսանկարներում, բնականաբար, հենց ինքն է:): Նշենք, որ սա  “Gold”-ից եւ “Love”-ից հետո Քիմի թողարկած երրորդ օծանելիքն է:

Այս առիթով երեկույթների եւ պրոմո-արշավների փորձառու մասնագետ Քարդաշյանը “Dress for Success Worldwide” բարեգործական ընկերության հետ մեծ շնորհանես կկազմակերպի, որը տեղի կունենա մարտի 22-ին` “The London West Hollywood”-ում:

 

Քիմը միջոցառման ժամանակ ստորագրութուններ կբաժանի, հյուրերը “Carolina Liar” խմբի ելույթը կդիտեն, հյուրասիրությունից կօգտվեն: Նա նշել է, որ օծանելիքի վաճառքից առաջացած հասույթի կեսը կօգտագործի բարեգործական նպատակներով:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել