60Elq.am-ը գրում է.

«Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել և վարել է ՀՀ կառավարության պայմանական նիստ, որի ժամանակ նախարարները ներկայացրել են իրենց համակարգման ոլորտներում զորավարժությունների սցենարից բխող հանձնարարականների կատարման ընթացքը, զեկուցել որոշակի իրավիճակներում առաջացած խնդիրների վերաբերյալ և առաջարկություններ ներկայացրել դրանց լուծման ու կառավարման առավել արդյունավետ միջոցների կիրառման ուղղությամբ:

Նիստի սկզբում Նախագահը կառավարության անդամներին ուղղված խոսքում անդրադարձել է իրականացվող զորավարժությունների կարևորությանը՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր զորավարժություն փորձում է լուծել երկու կարևորագույն խնդիր՝ ուսուցողական և ստուգողական: Վերջնական նպատակն է՝ պատրաստ լինել իրական իրադարձությունների ծավալման պարագայում ամենաարդյունավետ միջոցներ ձեռնարկելուն՝ երկրի տարածքային ամբողջականության և անվտանգության նկատմամբ ծառացած սպառնալիքը վերացնելու համար: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել