1143457624Le Figaro TV Magazine պարբերականին տված հարցազրույցի ժամանակ ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն խոստովանել է, որ ցանկանում է վաճառել Ֆրանսիայում իրեն պատկանող ամբողջ գույքը:

«Կարծում եմ, որ ամեն ինչ կվաճառեմ Ֆրանսիայում։ Ես այլևս չեմ ցանկանում լինել այդ երկրի մասնիկը՝ անգամ հաշվի առնելով, որ սիրում եմ ֆրանսիացիներին՝ բացի կառավարությունում ծառայության անցած լրագրողներից»,- ասել է նա։

Երբ Դեպարդիեին հարցրել են, թե որտեղ է ապրելու, նա հայտարարել է, որ ներկա պահին ապրում է Իտալիայում, սակայն հեռանկարում պատրաստվում է ապրել Բելառուսում՝ գյուղացիների շրջանում, քանի որ այնտեղ գեղեցիկ է, իսկ երկրի նախագահն էլ (Ալեքսանդր Լուկաշենկո) լավ մարդ է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել