168.am-ը գրում է.
Ադրբեջանի Մինգեչևիր քաղաքի բնակիչները վախենում են վերադառնալ իրենց տները այսօր առավոտյան տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով: Այս մասին haqqin.az-ին հայտնել են Մինգեչևիրի բնակիչները:
Նշվում է, որ բարձրահարկերի բնակիչները մինչ այժմ գտնվում են փողոցներում:
Գործակալությունը, հղում կատարելով իր աղբյուրներին, հայտնում է, որ այն քաղաքների մուտքերի ու ելքերի մոտ, որտեղ երկրաշարժ է տեղի ունեցել, գոյացել են մեծ խցանումներ:
Նշվում է, որ Շեքիում տեղի ունեցած երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7 բալ:
Տեղեկությունների համաձայն՝ հետցնցումների ուժգնությունը հասնում է 3-4 բալի:
Նյութի աղբյուր՝ http://168.am/2015/09/04/533206.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



