5184Սիրիացի փախստականները Ռուսաստանի միջով Եվրոպա տանող ուղի են գտել։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։

Սիրիացի փախստականների ուղին տևել է 3 օր և արժեցել 2500 դոլար։ Ալ-Սալիմ եղբայրների՝ Սիրիայից Նորվեգիա անցած ճանապարհն ավելի արագ և էժան է եղել, քան եթե նրանք գնային Հունաստանով կամ Իտալիայով։

Եղբայրները Ռուսաստան մուտքի այցագիր են ստացել Դամասկոսում համապատասխանաբար 1200 և 550 դոլարով։ Մուհամմադը ստիպված է եղել ռուսական բուհ ընդունվել՝ ուսանողական այցագիր ստանալու համար։ Մոսկվայից Մուրմանսկ նրանք գնացել են գնացքով։ Այնտեղ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները չեն հավատացել, որ նրանք զբոսաշրջիկներ են, և սկզբում ստիպել են նրանց Մոսկվա հետդարձի տոմս գնել։ Իմանալով, որ Ալին պատրաստվում է Նորվեգիա գնալ, դաշնային ծառայության աշխատակիցներն ասել են, որ ոչ մի խնդիր չկա։ Մինչև սահման Ալին գնացել է մեքենայով՝ ծախսելով 150 դոլար։ Նույնքան էլ ծախսել է հեծանվի վրա, որով անցել է սահմանային անցակետը։

Անվտանգության դաշնային ծառայությունում հրաժարվել են մեկնաբանություններից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել