Մերկ սելֆի արած և այն դասընկերուհուն ուղարկած բրիտանացի դեռահասին մեղավոր են ճանաչել անպատշաճ պատկերների ստեղծման և տարածման մեջ: Այդ հանցագործության մասին տվյալներն արձանագրվել են ոստիկանությունում:
14-ամյա դպրոցականն իրեն մերկ լուսանկարել է և այն ուղարկել դասընկերուհուն Snapchat հավելվածի միջոցով, որը 10 վայրկյան անց ջնջում է հաղորդագրությունները: Սակայն աղջիկը հասցրել է լուսանկարը պահել հեռախոսում և այն ուղարկել մյուս համադասարանցիներին: Դրանից հետո միջադեպի մասին հայտնի է դարձել ոստիկանությանը:
Նշվում է, որ դեռահասին մեղադրանք չեն ներկայացրել և նրա նկատմամբ գործ չեն հարուցել, սակայն այդ միջադեպի մասին ձայնագրությունը կպահպանվի 10 տարի և կարող է տրամադրվել ապագա գործատուներին:
Արձանագրությունում հայտնվել են ևս երկու դեռահասների անուններ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել